Հինգ նախանշան, որ դուք հանդիպել եք ճիշտ մարդու
LIFEstyle.news.am-ը գրում է.
1) Դուք վայելում եք միմյանց հետ շփումը
Միասին ինչ-որ բան եք խաղում, թե ընթրում՝ ձեզ միշտ հաճելի է միմյանց հետ: Դուք կատակում եք, ծիծաղում, թվում է՝ անսպառ երջանկության տրանսի մեջ եք, երբ միասին եք: Դուք միշտ անհամբեր սպասում եք նրան, եթե անգամ միասին եք տարիներ շարունակ: Դուք երբեք չեք ձանձրանում սիրելի մարդու հետ լինելուց, եւ, թվում է, վերջ չկա այդ երջանկությանը:
2) Դուք ընդհանուր նպատակներ ու համոզմունքներ ունեք
Տարբերությունը գրավում է, բայց սովորաբար այն երկարատեւ հարաբերություններին չի համապատասխանում: Եթե ցանկանում եք խորը ու երկարատեւ հարաբերություններ ստեղծել ձեր զուգընկերոջ հետ, ապա համատեղելիությունն է դրա բանալին: Եթե ունեք տարբեր առաջնահերթություններ, ապա բավականին դժվար կլինի երկարաժամկետ հեռանկարում միասին լինելը: Իսկ եթե ձեր առաջնահերթությունները համընկնում են, ապա երկարատեւ երջանկության շանսերը մեծ են:
3) Դուք վստահում ու աջակցում եք միմյանց
Երկարատեւ հարաբերությունների համար հարկավոր է սովորել վստահել միմյանց: Սա նշանակում է, որ դուք կարող եք նրա վրա հույս դնել հիվանդության, աղքատության ու հարստության ժամանակ: Դուք նաեւ կցանկանայիք կիսել այդ մարդու հետ ամենաչնչին մանրուքն իսկ՝ լավ, թե վատ: Նրան ձեր ամենանվիրական գաղտնիքները բացելու ցանկությունը վկայում է, որ դուք վստահում եք նրան, ինչը ուժեղ, երկարատեւ սիրո նախանշան է:
Շարունակությունն՝ այստեղ



