Սիրիայի զինված ընդդիմությունը հաստատել Է մասնակցությունը Ժնեւի բանակցություններին
INTERNATIONAL NEWS Սիրիայի կառավարությունը եւ տեղի ապստամբական խմբավորումների պատվիրակությունները հաստատել են իրենց մասնակցությունը խաղաղ բանակցություններին, որոնք այս շաբաթ վերսկսվելու են Ժնեւում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել են ՄԱԿ-ում:
ՄԱԿ-ի հովանու ներքո միջսիրիական բանակցությունների նոր փուլի սկիզբը Ժնեւում պլանավորված Է մարտի 23-ին: Ինչպես սպասվում Է, բանակցությունները կշարունակվեն մինչեւ ապրիլի 1-ը:
Ինչպես հայտնել Է համաշխարհային կազմակերպության մամուլի քարտուղար Ալեսանդրա Վելուչին, հրավիրված բոլոր կողմերը, որոնք մասնակցել են բանակցությունների՝ փետրվարին կայացած նախորդ փուլին, հաստատել են իրենց մասնակցությունը:
Բանակցությունների մասնակիցները քննարկելու են Սիրիայի Սահմանադրության մեջ փոփոխությունների կատարումը, ընտրությունները եւ հակաահաբեկչական միջոցառումները:
Նախքան բանակցությունների սկսվելը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան կայցելի Մոսկվա, Էր Ռիադ եւ Անկարա՝ համաձայնեցնելու հանդիպման մանրամասները:
Ինչպես նշում Է BBC-ն, բանակցությունների նախապատրաստումն ընթանում Է Դամասկոսի արեւելյան շրջաններում տեղի ունեցող մարտերի ֆոնին: Դրանք շարունակվում են արդեն մի քանի օր:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



