Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Պաշտոնեական դիրքի չարաշահման և դրան դրդելու համար մեղադրանք է առաջադրվել հինգ պաշտոնատար անձի

SOCIETY

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Մեղադրանք է առաջադրվել 5 ոստիկանի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչ Ռադիկ Ներսիսյանը, տեղեկանալով, որ 11.07.2016թ.-ին Լոռու մարզի Ագարակ գյուղում տեղի ունեցած վիճաբանության մասնակիցներից երկուսին դանակահարության հետևանքով ծանր և միջին ծանրության մարմնական վնասվածքներ պատճառած անձն իր ազգական Միհրան Ներսիսյանն է, փորձել է վերջինիս ազատել քրեական պատասխանատվությունից: Այդ նպատակով ոստիկանը Մ. Ներսիսյանի ընկերոջը՝ դեպքին ականատես Վահագն Գևորգյանին համոզել է ոստիկանությունում հայտնել, թե, բր, նշված հանցագործությունը նա է կատարել` փոխարենը երաշխավորելով, որ ձերբակալումից հետո իր միջամտությամբ ազատ կարձակվի:

Վ. Գևորգյանը, վստահելով Ռ. Ներսիսյանին, իրեն է վերագրել կատարված հանցագործությունը և ձերբակալվել: Այնուհետև, վերջինիս տեսակցելու և իրականությունը թաքցնելու պայմանավորվածության շուրջ կրկին խոսելու նպատակով, հիշյալ ոստիկանը մեկնել է Տաշիրի բաժնի ձերբակալվածներին պահելու վայր և առանց օրինական հիմքերի Վ. Գևորգյանի հետ տեսակցության թույլտվություններ ստացել: Մասնավորապես, Ռ. Ներսիսյանը ոստիկանության Տաշիրի բաժնի հերթապահ մասի հերթապահներ Արթուր Զաքարյանին և Վարդան Սուքիասյանին համոզել, դրդել է չարաշահել պաշտոնեական լիազորություննե րը և  ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ընթացակարգը խախտելով` առանց ոստիկանության ստորաբաժանման պետին համապատասխան դիմում, անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու և օրինական մյուս հիմքերի թույլատրել մուտք գործել Տաշիրի բաժնի ձերբակալված անձանց պահելու վայր ու տեսակցել ծանր հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվածին: Վերջիններս, գործընկերոջ խնդրանքը չմերժելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը և հիշյալ կանոնակարգի դրույթների խախտմամբ հնարավորություն ընձեռել Ռ. Ներսի սյանին՝ ձերբակալվածին շարունակել համոզել նախաքննական մարմնից թաքցնել հանցագործությունն իրականում այլ անձի կողմից կատարված լինելու հանգամանքը, որով էական վնաս է հասցվել պետության օրինական շահերին: Հետագայում` կալանավորվելուց հետո, Վահագն Գևորգյանը հիշյալ հանգամանքների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությանը տվել է գրավոր հաղորդում, որի հիման վրա էլ հարուցվել էր հիշյալ քրեական գործը: Կատարված լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննության արդյունքում բացահայտվել է ճշմարտությունն ու հանցագործության կատարման բոլոր հանգամանքները:

Նշված հանցավոր արարքների կատարման համար Ռ. Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի, իսկ Ա. Զաքարյանին և Վ. Սուքիասյանին` 308-րդ հոդվածի 1-ին մասերով: Բացի այդ, նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Տաշիրի բաժնի հերթապահ մասի ևս երկու տեսուչի, սակայն  նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է` գործուն զղջալու հիմքով. վերջիններս աջակցել են հանցագործության բացահայտմանը: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրաանացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League