Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Հայ արիները նշել են բնական տարեփոխությունը

SOCIETY

 Հայոց սրբազան տոմարով Արեգ ամսվա Արեգ օրը՝ մարտի 21-ի լուսաբացին, Հայոց Ամանորի տոնին, Հայ Արիական Միաբանության հոգեւոր հանձնախմբի քրմական դասի 6 ներկայացուցիչները 2 խմբի բաժանված ծես են արել Արեւմտյան Հայաստանի Վանա եւ Մշո աշխարհներում՝ Վանա լճի եւ Աստղկաբերդի տարածքներում: Քրմերն այգաբացը դիմավորել են ռազմապարով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնից:

Հետո երկու խմբերն էլ միաժամանակ՝ Երեւանի ժամանակով ժամը 6:00-ին գաղտնածես են արել՝ Հայոց Ռազմի ու Զորության Աստված Վահագնից խնդրելով ուժ ու կամք՝ Հայոց հողահավաքի ու հայահավաքի նպատակն իրագործելու ճանապարհին:

Գաղտածեսը սկսվել է վիշապաքաղ Վահագնի փառաբանումով, որ արվել է հատուկ այս տոնի համար պատրաստված վեցգլխանի վիշապ պատկերող գավից գինըմպումով՝ ի նշան Վահագն Աստծո կողմից Չարի՝ Վիշապի սանձումի, Վիշապի հանդեպ տարած մշտառկա հաղթանակի: Խորհրդանշական այս գավը պատկերում է չարին, որ ի վերջո այնպես է պատժվում, որ գինի է մատուցում Վահագն Աստծուն:

Նույն ժամին՝ ժամը 6:00-ին Հայոց ամանորը հայ արիների եւ հեթանոս ազգայնականների մի խումբ տոնը նշեց Նախիջեւանին սահմանակից հատվածում՝ Վայոց ձորի տարածքում, մի խումբ էլ՝ Հայոց Ջավախքում՝ խորհրդանշական 21 կրակներ վառելով եւ ազգի համար զորություն ու արեւշատություն խնդրելով: Փառաբանվեցին Տիեզերքի Արարիչը, Հայ Աստվածները եւ, հատկապես, օրվա խորհրդի տերը՝ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնը:

Ջավախքում տոնի մեկնարկը տվեց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը երգով՝ յուրօրինակ մի ձոնով առ Վահագն աստված: Հետո արիներն ու ազգայնականները խորհրդանշական թրամարտի բռնվեցին՝ ի ցույց Հայ Աստվածնեի, որ հայի թուրը դեռ պատյանում չէ եւ դեռ ի զորու է շարունակելու կռիվն այնքան, ինչքան պետք է մեր Մեծ երազանքին հասնելու համար: Այդ նպատակով վառված գլխավոր՝ մեծ կրակը վեր բարձրացվեց աշտանակի վրա:

Երեւանում մնացած արիներն ու հեթանոս ազգայնականները Արմեն Ավետիսյանի Արեգ եւ Աստղիկ զավակների հետ առավոտյան ճիշտ ժամը 6:00-ին եղան Վահագնի արձանի մոտ՝ երգելով «Վահագնի ծնունդը»:

Երեկոյան հայ արիների տներում ամանորյա խնջույք է:

Արեգ ամսվա Արեգ օրը Գարունը վերազարթոնք է ապրում, եւ բնությունն արթնանում է ձմռան խորը քնից, ինչը դիցաբանորեն նախանշում է կյանքի ու բնության ծաղկունքը՝ վերածնունդը: Ձմեռն իր սահմանված ժամանակահատվածում, այլաբանորեն, հարաբերական մահ է նախանշում, երբ Արեւի ուժը պակասում, իսկ բնության ծաղկումը դադարում է… եւ Գարնան գալստյան հետ է բնությունը նոր զարթոնք վերապրում` նոր կյանք պարգեւում: Ինչպես Երկիրը, այնպես էլ ամբողջ Տիեզերքը ունենում են Գարուն, Ամառ, Աշուն եւ Ձմեռ պարբերական փուլերը, եւ ահա, Երկրային Գարնան 1-ին` Արեգ օրը, մեր մոլորակն ր տարիքը եւս 1 տարով է ավելացնում: Այդ օրն էլ հենց հայ արի մարդիկ նշում են Վահագն Աստծո վերածնունդը Երկրում ու բնության զարթոնքին Վահագնից ուժ եւ զորություն են խնդրում: Այդ օրը Վահագն Աստվածը կռիվ է տալիս Չարի Վիշապի հետ Երկրում (որն այսօր դեռ Տիեզերական եւ Երկրային Չարիների տիրույթում է)՝ Տիեզերքի Արարչի եւ Հայր Արայի որոշումները (Տիեզերակարգը-Բնակարգը) հաստատելու համար: Եվ արի հայերը ու բոլոր արիները Վահագն Աստծո վիշապաքաղության, վիշապասանձության շնորհիվ, Տիեզերքի Արարչի եւ Հայր Արայի կամքով տոնում են իրենց Նոր Տարին՝ Ամանորը:

Այս օրը հայ արիները զարդարում են տոնական ծառը՝ տոնածառը (ծառզարդար) եւ (Բ)Արի Վահագնի եւ Չարի Վիշապի ահեղ մարտի հուր-բոցերի ներքո փառաբանում են Վահագն Աստծո հրեղեն հաղթանակը՝ որպես երկնի ու երկրի երկունք, որից հետո Վահագնի վերածնունդը նախանշում է Բնության Նոր Կյանքը՝ Նոր Տարին... Ու քանի որ այդ օրը (ինչպես մյուս աստվածածես օրերին), հատուկ վայրերում Տիեզերքի Դարպասները բաց են, իսկ վերուվար ընթացող ազդակները լսելի ու ընկալելի, քրմերը ոգեկոչում են հայ նախնյաց եւ փառաբանում այն հայորդիներին, ովքեր Վահագնի զորությամբ պիտի վերամիավորեն հայո ց հայրենիքը Հայկական լեռնաշխարհում: Վահագնը Տիեզերական Հուրի Խորհուրդն է: Ի դեպ, Հուրը կրակը չէ, թեեւ կրակի մեջ հուրը շատ է: Հուրը - Էներգիա է: Եվ Հուր Վահագնը Տիեզերական (դրական) էներգիայի (լիցքերի) խորհուրդն է, հակառակ Յահվահի (Եհովայի), որ Հողի (բացասական) էներգիայի (լիցքերի) խորհուրդն է: Ուստի Վահագնի զգացողությունը կարող են ունենալ մնայն Արիները, որ դրական էներգիայի կրողներ են: Իսկ Տիտանները կարող են ունենալ միայն Յահվահի զգացողություն, քանի որ նրանք բացասական էներգիայի կրողներ են:

Գարուն է բերում Վահագնը աշխարհին, Երկրի վրա՝ նոր պատմություն, ազատագրում եւ կյանք, իսկ Արարատում՝ նոր տարեգրություն: Ջրհեղեղը վերապրող Արիները Վահագնի Ծնունդից սկսում են նոր տարեգրության հաշվարկը: Եվ կանչում են Վահագնին, սպասում են Նրան: Եվ այդ սպասումով զորանում են: Միայն զորավորները կարող են դիմավորել Վահանգին, միայն զորավորները կվերապրեն Ջրհեղեղը: Միայն զորավորներին է հովանավորում Զորավոր Աստվածը: Տկարները չեն կարող դիմավորել Վահագնին. տկարները չեն վերապրի Ջրհեղեղը: Վահագնը տկարներին չի հովանավորի, քանզի պահպանելու է Արի Աստված ամարդկանց Ցեղը, իսկ տկարներից Երկրային Աստվածներ՝ Աստվածամարդիկ չեն ծնվի:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League