Հոր դուքանը. Կարեն Կարապետյանի գործարանը նոր շունչ է ստացել. «Ժամանակ»
ECONOMICS«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը Քանաքեռում իր վարչապետությունից առաջ գործարան ուներ՝ «Էներգանորոգում» անունով, որը փակման եզրին էր գտնվում։
Նրա վարչապետ դառնալուց հետո գործարանը նոր շունչ է ստացել՝ երկրի բոլոր պոմպակայանները, տրանսֆորմատորները, շարժիչները վերանորոգվում են Կարեն Կարապետյանի հոր՝ Վիլհելմ Կարապետյանի ղեկավարած այս գործարանում։ Առանց տենդերի, պետական կարևորության ու անսահմանափակ պատվերները ուղարկվում են հենց վարչապետի անձնական գործարան նորոգման՝ միլիոնավոր դրամների շահույթ ապահովելով վարչապետի ընտանիքին։
Դրա փոխարեն տեղական փոքր գործարանները փակվել են կամ փակման եզրին են, դրա պատճառով տասնյակ մարդիկ են մնացել առանց աշխատանքի մարզերում և գյուղական բնակավայրերում։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



