Թրամփը եւ Աբադին պայմանավորվել են «արմատախիլ անել ահաբեկչությունն» Իրաքում
INTERNATIONAL NEWS Միացյալ Նահանգները եւ Իրաքը կշարունակեն միասին դիմակայել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադիի հանդիպման արդյունքների վերաբերյալ Սպիտակ տան տարածած համատեղ հայտարարության մեջ:
«Ղեկավարները պայմանավորվեցին, որ ԱՄՆ-ը եւ Իրաքը կշարունակեն երկարաժամկետ գործընկերությունը՝ նպատակ ունենալով ամենայն վճռականությամբ արմատախիլ անել ահաբեկչությունը երկրում, ամրապնդել իրաքյան զինված ուժերը եւ մյուս հանգուցային ինստիտուտները»,- նշվում Է փաստաթղթում:
«Թեեւ ԻՊ-ն վտանգավոր հակառակորդ Է մնում, մենք համոզված ենք, որ խմբավորումը կջախջախվի»,- ասված Է հայտարարության տեքստում:
Բացի այդ, առաջիկա ամիսների ընթացքում Վաշինգտոնը եւ Բաղդադը կոնսուլտացիաներ են անցկացնելու առեւտրական կապերի ամրապնդման, ներդրումների իրականացման, Էներգետիկական հատվածում համատեղ աշխատանքի ընդլայնման հարցերի շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
Ucom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum
3
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
4
FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan
5
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025



