Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Կոմկուսը պարտավոր է վերադառնալ իշխանության. Տաճատ Սարգսյան

SOCIETY

  Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղարնախընտրական ցուցակի առաջին համարՏաճատ Սարգսյանը չի կասկածում, որ առաջիկա ընտրությունների արդյունքում Կոմկուսը հայտնվելու է խորհրդարանում:

«Հայտնի է, որ գործ ունենք 114-ամյա կուսակցության հետ, որը գործել է տարբեր ժամանակներում, եւ Խորհրդային Հայաստանն իր արդյունաբերությամբ, մշակույթով, կրթությամբ առաջատար երկիր է եղել: Իզուր չէ, որ այն անվանում էին թանգարան բաց երկնքի տակ, մեկն էլ ասել էր՝ եթե ուզում եք հրաշքներ տեսնել, եկեք Խորհրդային Հայաստան: Նախորդ դարասկզբին Երեւանն ուներ ընդամենը 35 հազար բնակչություն, քիչ էին դպրոցները, աշակերտները. այսպիսի վիճակով կոմունիստներն ընդունեցին հանրապետությունը: Մենք ոտքի կանգնեցրինք տնտեսությունը, այդ ժամանակներում զարգացավ թեթեւ ա րդյունաբերությունը: Ցավում ենք, որ ձեռք բերված հաջողությունները հավասարվեցին զրոյի: Հանրապետությունն այժմ ծանր վիճակում է՝ արտագաղթ, աղքատություն, կոռուպցիա. բնակչության գրեթե կեսը արտագաղթում է, երկիրը դասվում է ծերացող երկրների շարքին, ամեն տասներորդ բնակիչը քաղցած է քնում, փակվել են դպրոցներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Տաճատ Սարգսյանի խոսքով՝ նախորդ տարիներին կուսակցության՝ խորհրդարանում չհայտնվելու պատճառն եղել է անարդար վերաբերմունքը կուսակցության նկատմամբ:

«Իմ եւ մեր կուսակից ընկերների կարծիքն է, որ եթե խորհրդարանում չկա կոմունիստական գաղափարախոսություն, եթե օրենքները չեն բխում ժողովրդի շահերից հատկապես սոցիալական խնդիրների առումով, այդ Ազգային ժողովը երկու ոտքով կաղում է: Մեր օրենքները պետք է լինեն արտագաղթի վերացման համար հզոր արդյունաբերության ստեղծման, անվճար բուժման, կրթության, մշակույթի գիտության եւ այլ ոլորտների մասին: Մենք պարտավոր ենք վերադառնալ իշխանության»,-ասաց Կոմկուսի ներկայացուցիչը:

Տաճատ Սարգսյանը համոզված է, որ որեւէ այլ կուսակցության գաղափարախոսություն չի կարելի համեմատել Կոմկուսի գաղափարախոսության հետ, որին, ըստ նրա, մարդիկ կողմնակից են:

«Մենք ունենք աջակիցների 20-հազարանոց բանակ, որը մեր կողքին է: Մենք կարծում ենք, որ ժողովուրդը մեզ ցանկանում է տեսնել խորհրդարանում»,-ընդգծեց նա:

Տաճատ Սարգսյանը ներկայացրեց, որ Կոմունիստական կուսակցությունը կողմ է բազմակարծությանը, ընդունում է տնտեսավարման բոլոր ձեւերը, ցանկանում է  տեսնել պետության առավել մեծ դերակատարություն տնտեսավարման մեջ, օգտագործել Հայաստանում ստացված հումքը աշխատատեղերի ստեղծման համար,  պարտավոր է ուշադրության կենտրոնում պահել Ղարաբաղի անկախության հարցը, արտոնություններ տրամադրել առաջնագծում ծառայող զինվորների ընտանիքներին, նրանց ազատել կոմունալ վճարներից, կարգավորել հարաբերությունները հարեւանների հետ՝ ըստ այդմ նպաստելով ազատ տրանսպոտի ձեւավորմանը, տնտեսության զարգացմանը եւ այլն:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան ապրիլի 2–ին, իսկ ընդգրկված քաղաքական ուժերը նախընտրական քարոզարշավը սկսեցին մարտի 5–ից:

 

 

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan