Հաստատվել է տնօրենների հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը
SOCIETYՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, հավաստագրման քննությունները կանցկացվեն մարտի 24-ին՝ Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում /հասցե` ք. Երևան, Այգեստան 4/:
Հավակնորդների քննությունները, ըստ խմբերի, կմեկնարկեն ժամը 9:00-ին և 13:00-ին: Քննության բանավոր փուլի մասին հավակնորդները կիրազեկվեն լրացուցիչ:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



