Պետդումայի պատգամավորները եւ ԵԽԽՎ-ի անդամները ժամանել են Սիրիա
INTERNATIONAL NEWSՊետդումայի պատգամավորները Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամների հետ միասին մարտի 20-ի առավոտյան ժամանել են Սիրիա: Պետդումայի պատվիրակությունը գլխավորում Է ՌԴ խորհրդարանի ստորին պալատի փոխխոսնակ, «Եդինայա Ռոսիյա» խմբակցության ղեկավար Վլադիմիր Վասիլեւը, իսկ եվրոպական պատվիրակությունը, որում 10 խորհրդարանականներ են ընդգրկվել Իսպանիայից, Իտալիայից, Չեխիայից, Սերբիայից եւ Բելգիայից, գլխավորում Է ԵԽԽՎ-ի նախագահ Պեդրո Ագրամունտը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը ՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Ինչպես նշել Է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին, սպասվում Է, որ պատվիրակությանը կընդունի Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, բանակցություններ կանցկացվեն հանրապետության Ժողովրդական խորհրդի (միապալատ խորհրդարանի) խոսնակ Հադիա Աբասի հետ, ինչպես նաեւ կկայանա Ռուսաստանի եւ Սիրիայի խորհրդարանների արտաքին քաղաքական կոմիտեների համատեղ նիստը: «Այդ հանդիպումների շրջանակներում մենք կցանկանայինք քննարկել սիրիական հակամարտության կարգավորման հարցերը եւ խորհրդարանական չափման հնարավոր դերը այդ գործընթացում, ինպես նաեւ այն խնդիրների լուծման գործում, որոնք արծարծվում են Ժնեւի, Աստանայի բանակցություններում, եւ ներկա փուլում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձեւի իրականացման հարցում»,- հայտնել Է Սլուցկին:
Այցը տեղի Է ունենում Սիրիայի խորհրդարանի խոսնակի հրավերով:
1
Unibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual Bonds
2
Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube Inves...
3
The results of the second Junius financial literacy competition have been summarized
4
From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armen...
5
Scholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program



