Կոնդ թաղամասում բնակելի տան պատը փլուզվել է. փրկարարները սահմանազատել են տարածքը (լուսանկարներ)
SOCIETYՄարտի 19-ին, ժամը 10:33 ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոնդ թաղամասի թիվ 251 տանը տեղի է ունեցել փլուզում, ելքի ուղիները փակ են (տուժածներ չկան). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ մասնակի փլուզվել է տան արտաքին պատը (մոտ 25 քմ), առկա է մնացած հատվածի փլուզման վտանգ (պատի վրայով անցնում է գազատար խողովակ), տան պատերին հայտնաբերվել են ճաքեր` մոտ 2 մ երկարությամբ և մոտ 1-2 սմ բացվածքով (7 հատ):
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը:



1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding
3
“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified...
4
Spring Promotion at Megamall from Idram&IDBank
5
Safe Workplace as a Guarantee of Development



