Քեմբրիջի դքսուհու ամենաստացված փարիզյան կերպարները՝ ֆոտոշարքով
PHOTOՔեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնն ամուսնու՝ արքայազն Ուիլյամի հետ երկօրյա պաշտոնական այցով գտնվում էր Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, որտեղ փայլել է իրեն հատուկ էլեգանտությամբ ու նրբաճաշակությամբ:
Ինչպես նշում է Tatler-ը, այցի շրջանակում դքսուհին բազմաթիվ վայրեր է այցելել՝ ամեն առիթի համար ընտրելով համապատասխան զգեստ: Եվ ինչպես նկատում են նորաձևության ոլորտի փորձագետները, բարեկազմ Միդլթոնը բոլոր տեղերում ունեցել է անթերի տեսք:
Մինչդեռ ֆրանսիական Le Point ամսագիրը նշել է, որ Քեմբրիջի դքսուհին «Միացյալ Թագավորության գլամուրային զենքն է»:
Ստորև առաջարկում ենք ուշագրավ ֆոտոշարքով ծանոթանալ դքսուհու ամենաստացված փարիզյան կերպարներին:











1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



