Ճապոնիայի վարչապետը հայտարարել է երկրի պաշտպանունակության մակարդակի բարձրացման անհրաժեշտության մասին
INTERNATIONAL NEWSՃապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է երկրի պաշտպանունակության մակարդակի բարձրացման անհրաժեշտության մասին` կապված տարածաշրջանում անվտանգության իրադրության վատթարացման հետ, հաղորդում է <<ՏԱՍՍ>>-ը:
«Ոչ ոք չի պաշտպանի մեր երկիրը, եթե մենք դա մեր իսկ ձեռքերով անելու ձգտում չունենանք: Մենք պետք է բարձրացնենք մեր պաշտպանական ունակություններն ու ընդլայնենք դերը, որը մենք խաղում ենք մեր անվտանգության ապահովման հարցում», — ասել է նա:
Աբեն նաւ ընդգծել է, որ ճապոնական կողմը չի կարող <<աչք փակել>> դրության սրվելու վրա` ԿԺԴՀ-ում հրթիռային մշակումների եւ հարավարեւմտյան սահմաններին օտարերկրյա ռազմական ինքնաթիռների թվի մեծացման հետ կապված `ահաբեկչական սպառնալիքի աճի ֆոնին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



