Unilever-ը 7.44 մլրդ դոլարով կվաճառի իրեն պատկանող որոշ բրենդեր
SOCIETYUnilever բրիտանա-նիդեռլանդական ընկերությունը պատրաստվում է 7.44 մլրդ դոլարով վաճառել իրեն պատկանող սննդային բրենդերից մի քանիսը, ինչի մասին հայտնում է Reuters-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ վաճառվելիք ընկերությունների շարքում են կարագի և մարգարինի արտադրությամբ զբաղվող Flora-ն, Stork-ը:
Հայտնի է, որ փետրվարին Unilever-ը չեղարկել էր Kraft Heinz ընկերության հետ միավորվելու առաջարկը, որը գնահատվել էր 143 մլրդ դոլար՝ նշելով, որ այդ միավորումը բաժնետերերին որևէ ֆինանսական առավելություն չի տա:
Նշվում է, որ 1930թ. նիդեռլանդական Uni և բրիտանական Lever ընկերությունների միավորման արդյունքում ստեղծված Unilever-ին են պատկանում 400-ից ավելի բրենդ, որոնք գործում են աշխարհի 170 երկրում:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



