Կադիրովն «ամոթալի» է անվանել հիջաբն արգելելու հարցով Եվրոպական դատարանի որոշումը
SOCIETYՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը «ամոթալի» է անվանել Եվրոպական դատարանի այն որոշումը, ըստ որի լիազորում է գործատուներին ըստ անհրաժեշտության արգելել աշխատավայրերում կրոնական հագուստն ու այլ խորհրդանիշները, այդ թվում հիջաբը: Կադիրովի կարծիքով՝ դա թաքնված պատերազմ է կրոններին հայտարարված:
Ըստ Եվրոպական դատարանի երեքշաբթի օրը հրապարակված որոշման՝ գործատուները կարող են արգելել հիջաբն ու չադրան այդ դեպքում, եթե կա տվյալ ընկերության համապատասխան ներքին կանոնադրություն այդ հարցով:
«Նրանց կարծիքով՝ կրոնական ազատության սահմանափակումն աստիճանաբար կհանգեցնի երիտասարդների շրջանում կրոնի մերժմանը, սակայն ես վստահ եմ, որ եվրոպացի մահմեդականները բարձրաձայն ՈՉ կասեն իրենց կրոնական իրավունքները սահմանափակելու այդ փորձերին» - Կադիրովը գրել է Instagram-ի իր էջում:



