Երեւան-Սեւան ճանապարհին «Մերսեդեսը» բախվել է պատնեշին ու կախվել դեպի ձորը. վիրավորներից մեկի վիճակը կայուն ծանր է
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, մարտի 18-ին, ժամը 19:18-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ «Էկո Գազ» գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 19-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի 88 SV 889 համարանիշի (վարորդ՝ 24-ամյա Հ. Բ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել երկաթյա արգելապատնեշին եւ կախվել դեպի ձորակը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Հ. Բ.-ն, ուղեւորներ 21-ամյա Դ. Հ.-ն, 22-ամյա Գ. Հ.-ն հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ, այնուհետեւ Դ. Հ.-ն տեղափոխվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ:
Բժիշկները Հ. Բ.-ի վիճակը գնահատել են միջին ծանրության, Դ. Հ.-ինը՝ կայուն ծանր, իսկ Գ. Հ.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները կտրել են ավտոմեքենայի մեջ մտած արգելապատնեշի հատվածը, ֆիքսել ավտոմեքենան, որ ձորը չընկնի, այնուհետեւ հոսանքազրկել եւ անջատել են գազի բալոնի փականը:



