ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պաշտպանել է Սիրիայում ԻՊ-ի զինյալների դեմ պայքարի Մոսկվայի ծրագիրը
INTERNATIONAL NEWSՀյուսիսատլանտյան դաշինքը պաշտպանում է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին հակազդելու Ռուսաստանի պլանները: Այդ մասին, սեպտեմբերի 29-ին Associated Press գործակալույանը տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«Ստոլտենբերգը, որը ժամանել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, ասել է, որ դաշինքը ողջունում է Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարի Ռուսաստանի պլանները»,- նշում է գործակալությունը:
Դրա հետ մեկտեղ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կարծիքով, Ռուսաստանի կողմից Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելը «կառուցողական ներդրում չի լինի քաղաքական լուծում գտնելու հարցում», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack
5
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership



