Միջադեպ Կասկադում՝ «Ելք» դաշինքի քարոզարշավի ժամանակ
VIDEO«Ելք» դաշինքի քարոզարշավի ժամանակ այսօր՝ մարտի 18-ին Երեւանում, փոքրիկ միջադեպ է տեղի ունեցել Կասկադում։
Դաշինքի ներկայացուցիչները փորձել են քարոզարշավն իրականացնել Կասկադ պուրակում, սակայն տարածքի անվտանգության աշխատակիցներն արգելել են՝ պատճառաբանելով, որ այնտեղ թանգարան է եւ արգելված է այդ տարածքում քարոզարշավ իրականացնել։
«Ելք» դաշինքի անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բանավեճի չբռնվեց նրանց հետ։
Նրանք տարածքը շրջանցեցին եւ շենքերի բակում իրականացրեցին քարոզարշավը, որից հետո անարգել շարունակեցին Կասկադի տարածքում։
Այս պահին «Ելք»-ի անդամները շարունակում են քարոզարշավը Բաղրամյան պողոտայում։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference



