Փարիզի օդանավակայանում անհայտ անձը հարձակվել է զինվորականների վրա
SOCIETYՓարիզի «Օրլի» օդանավակայանում անհայտ անձը հարձակվել է անվտանգությունն ապահովող զինվորական պարեկային խմբի վրա և փորձել խլել զինվորականներից մեկի զենքը։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
Դեպքը տեղի է ունեցել հարավային տերմինալում։ Չարագործն իր դեմ ուղղված կրակոցից սպանվել է։
Օդանավակայանից մարդկանց տարհանել են։ Դեպքի վայր ժամանած սակրավորները փորձում են պարզել չարագործի մոտ պայթուցիկների առկայությունը։
«Օրլին» գտնվում է Փարիզի հարավում։ Այն հիմնականում օգտագործվում է ներքին չվերթների համար։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



