Դանակահարություն Արարատի մարզի Դեղձուտ գյուղում, կասկածյալը ձերբակալվել է
SOCIETYԱրարատի մարզի Դեղձուտ գյուղում դանակահարություն է տեղի ունեցել։ Tert.am-ի հետ զրուցում տեղեկությունը հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։
Նա նշեց, որ տվյալ գյուղում միջադեպ է գրանցվել երկու օր առաջ, կտրող–ծակող գործիքով վիրավորել են գյուղացիներից մեկին: «Պարզվում են հանգամանքները, վիճաբանության շարժառիթը, կասկածյալը ձերբակալվել է»,- շեշտեց նա:
Սոնա Տռուզյանն ընդգծեց, որ այս պահին չի կարող մանրամասներ ներկայացնել միջադեպի շարժառիթի վերաբերյալ, արդյոք այն քաղաքական է եղել, թե ոչ: Նա նաև չներկայացրեց տուժողի և կասկածյալի անունները, դրանք կհրապարակվեն հետագայում:
Նշենք, որ «Փաստինֆո»-ի տեղեկություններով` ծանր մարմնական վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել դաշնակցական պատգամավորի թեկնածուի քրոջ որդին` Հովիկ Նազարպուրը:
Վերջինս համագյուղացի Սմբատին հանդիմանել է ՀՀԿ-ական Ալիկ Սարգսյանի կողմից Դեղձուտ գյուղում ընտրողների հետ հանդիպմանը ներկա գտնվելու համար` ասելով, որ գյուղի թեկնածուն դաշնակցական է: Առաջացել է ծեծկռտուք, որի ժամանակ էլ դանակով հարվածել է Նազարպուրին: Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց:



