Գյումրու տարածքային փոստային բաժանմունքը միավորվել է Լոռու բաժանմունքին
SOCIETYԿառուցվածքային փոփոխության արդյունքում` Գյումրու տարածքային փոստային բաժանմունքը սեպտեմբերի 30-ից միավորվել է Լոռու տարածքային փոստային բաժանմունքին: Շիրակի մարզի 98 փոստային բաժանմունքների գործունեությունը համակարգող կենտրոնն այսուհետ հարևան մարզի տարածքային փոստային բաժանմունքի հետ կգործի Սպիտակում: Այն կկոչվի &laq uo;Հայփոստի Հյուսիսային մասնաճյուղ»: Այս մասին տեղեկացրեց «Հայփոստ» ՓԲԸ Գյումրու փոստային մասնաճյուղի տնօրեն Թորգոմ Գևորգյանը՝ փաստելով, որ այս փոփոխությունը, որն իր բնույթով օպտիմալացում կարելի է համարել, իրականացվում է` հիմք ընդունելով ընկերության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի դիտորդական խորհրդի որոշումը:
«Գյումրու տարածքային փոստային բաժանմունք»-ի աշխատակիցներին առաջարկվել է աշխատանքի տեղափոխվել Սպիտակ, սակայն վերջիններս հրաժարվել են, քանի որ ամեն աշխատանքային օր մոտ 60 կմ ճանապարհ գնալ ու գալ, անշուշտ, դժվար է, հատկապես, երբ բաժանմունքի աշխատակիցների միջին աշխատավարձը կազմում է 55-60 հազար դրամ: Նրանցից 13-ն արդեն այս պահից աշխատանքից ազատված են»,-նշեց Թորգոմ Գևորգյանը՝ չհերքելով, որ այս փոփոխության արդյունքում, բացի գործազուրկների շարքը համալրած նոր աշխատակիցներից կառաջանա փոստային ծառայությունների՝ մամո ւլի, նամակների, ծանրոցների` Գյումրի ժամանակին հասնելու խնդիրը: «Կառուցվածքային այս փոփոխության արդյունավետության մասին հնարավոր կլինի խոսել միայն ժամանակի ընթացքում: Ի դեպ, Գյումրու տարածքային փոստային բաժանմունքն ուներ սփական կառույցը, իսկ Սպիտակում բաժանմունքը գործում է վարձակալած տարածքում»,-նշեց Թորգոմ Գևորգյանը՝ ավելացնելով, որ այս փոփոխությունը չի վերաբերում մարզի տարածքում գործող մնացած փոստային բաժանմունքերին:



