Yerevan, 07.November.2025,
00
:
00
BREAKING


Խայտառակություններ, որոնց պատճառով հայտնիները «ամոթից գետինն են մտել» (լուսանկարներ)

PHOTO

life.tert.am-ը գրում է.

Բոլորի կյանքում էլ ամոթալի դրվագներ եղել են։ Աստղերը ևս բացառություն չեն, սակայն, եթե մյուս մարդկանց դեպքում այդ պահերը ժամանակի ընթացքում մոռացվում են, ապա աստղերի դեպքում տարիներ շարունակ մնում են հիշողության մեջ։

Woman-ը գրում է, որ աստղերի ամեն քայլին հետևում են երկրպագուներն ու պապարացիները, որոնք կարող են ավելի ամոթալի ու խայտառակ դարձնել նրանց կյանքի անհաջող դրվագները։

Դիզայներ Վիկտորիա Բեքհեմը համարվում է ամենաոճային կանանցից մեկը, սակայն նրա կյանքն էլ զերծ չէ տհաճ իրավիճակներից։ 2015 թվականին դիզայները երեկույթ էր կազմակերպել Լոնդոնում խանութ բացելու առիթով։ Երեկույթին ներկա էին տասնյակ աստղեր, սակայն ամբողջ ուշադրությունը հենց Վիկտորիայի վրա էր։ Քիչ անց տեսախցիկները անմահացրել են այն պահը, երբ նա ամբողջ ուժով բռնվել էր ամուսնուց՝ Դևիդ Բեքհեմից ու վազելով փախչում էր երեկույթից։ Լուսանկարում կարելի էր տեսնել, որ նրա ինտիմ հատվածում տաբատը թաց էր։ Երկրպագուներից շատերը կարծել են, որ դա ինչ որ թշնամու ձեռքի գործն է, որը խմիչքը Վիկտորիայի վրա էր լցրել, սակայն ոմանք էլ մտածել են, որ դիզայները պարզապես չի կարողացել զսպել իրեն։

Բրիտանական թագավորական ընտանիքի անդամներից ամենաշատն արքայազն Հարին է ուշադրություն գրավում։ 2005 թվականին նա դիմակավորված երեկույթի է մասնակցել, որի ընթացքում ֆաշիստական նշան ունեցող հագուստ է հագել։ Երեկույթի լուսանկարները տարածվել են համացանցում և հայտնվել The Sun ամսագրի շապիկին։ Բուքինգհեմյան պալատի մամուլի բաժինը ստիպված է եղել ներողություն խնդրել արքայազն Հարիի անունից։

Մադոննան համարվում է շոուբիզնեսի ամենասկանդալային ու էպոտաժային դեմքերից մեկը։ 2016-ին Մադոննան արբած վիճակում այցելել է Լոնդոնի ցուցասրահներից մեկն ու հենց իր լուսանկարների տակ գետնին ընկել ու պրովոկացիոն կեցվածքներով լուսանկարվել։ Լուսանկարիչ Մերտ Ալասը նրա կողքին է նստել, որպեսզի մի փոքր մեղմի իրավիճակը։

2016-ին երգչուհի Քրիստինա Ագիլերան բավականին անհարմար իրավիճակի մեջ է հայտնվել։ Բլյուզ երգչուհի Էտտա Ջեյմսի թաղման ժամանակ ելույթ ունենալու ընթացքում երկրպագուները նկատել են, որ երգչուհու ոտքերի վրայով մուգ գույնի հեղուկ է հոսում։ Քիչ ուշ պարզվել է, որ երգչուհին լարվել է ու նրա արհեստական արևայրուքը ծորացել է։ Երկրպագուներն այս ամենը հակահիգիենիկ են համարել։

 

Դերասան Ջոնի Դեփը բազմաթիվ անհարմար իրավիճակներում է հայտնվել, այդ թվում նաև ոստիկանական բաժանմունքում։ Սակայն, Վանեսա Պարադիի հետ ծանոթանալուց ու ամուսնանալուց հետո նա, կարծես թե,լրջացել էր ու դադարել էր անմիտ կյանք վարել։ Սակայն, 2014-ին Hollywood Film Awards-ի ժամանակ բոլորը հասկացան, որ Դեփը հին կյանքին է վերադարձել։ Նա արբած վիճակով բեմ էր բարձրացել ու հայհոյում էր բոլորին։ Սկզբում նա դժգոհել էր բարձրախոսից, իսկ հետո իր ամբողջ ելույթն անցկացրել հայհոյանքներով։

 

 

Երգչուհի Բրիթնի Սփիրսի կյանքում ևս շատ են ամոթալի պահեր եղել։ 2016-ին Լոս Անջելեսի համերգի ժամանակ պայթել է նրա կրծկալը, իսկ 2015-ին արձակվել է կոմբինիզոնը։ 2017-ի համերգներից մեկի ժամանակ երգչուհին չի նկատել, թե ինչպես է կոմբինիզոնն արձակվել ու կուրծքը բացվել։ Երկրպագուները միանգամից լուսանկարել են նրան ու հրապարակել կադրերը։

 

 

Դերասան Ժերար Դեպարդյեն ամենահմայիչ դերասաններից մեկն է, սակայն նրա կյանքը ևս զուրկ չէ ամոթալի պատմություններից։ 2011-ին նա ինքնաթիռով թռչում էր Փարիզից Դուբայ։ Նա ցանկացել է զուգարան գնալ, սակայն բորտուղեկցորդուհին թույլ չի տվել՝ անվտանգության նկատառումներով։ Մի քանի րոպե հետո դերասանը պարզապես չի դիմացել ու իր կարիքները հենց ինքնաթիռում է հոգացել, ինչից հետո ինքնաթիռն ետ է վերադարձել օդանավակայան։ Դերասանի ներկայացուցիչները փաստել են, որ նա այդ ամենը շշի մեջ է արել, որը պարզապես լցվել է։ Այս ամենից հետո դերասանը լավ տարբերակ է գտել, որպեսզի խաղարկի այդ իրավիճակը՝ նա նկարահանել է «Աստերիքսն ու Օբելիքսը օդում» կոչվող հոլովակը, որտեղ նրանք թռչում են ինքնաթիռով և Օբելիքսը ցանկանում է ինչ ու բան ուտել։ Նրան թույլ չեն տալիս և նա վազելով գնում է դեպի ուտելիքը։

 

Երգչուհի Քեթի Փերին երբեք էլ ամաչկոտ չի եղել։ Հանգստի ժամանակ նրա լողազգեստի ներքևի հատվածն ընկել է ու նրա մարմինը հայտնվել է մարդկանց ուշադրության կենտրոնում։ Քեթին ծիծաղել ու պարզապես իրավիճակը կարգի է բերել։

Շարունակությունն՝ այստեղ

Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club The interview of Mher Abrahamyan, Chairman of the Board of IDBank, to Khaleej TimesAmeriabank’s Corporate Loan Portfolio Surpasses AMD 1 Trillion Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s Independence Day, held at the Cathedral of Monaco (video, photos) AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little OnesOpportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region – IDBankThe Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and Youth