Yerevan, 18.April.2026,
00
:
00
BREAKING


Գերմանական մամուլը բացահայտել է Բաքվի Եվրոպական խաղերն ընդունող Ադրբեջանի իրական դեմքը

INTERNATIONAL NEWS

Առաջին Եվրոպական խաղերը, որոնք կմեկնարկեն Բաքվում հունիսի 12-ին, քննադատության առիթ են դարձել գերմանական մամուլում: Տարբեր քաղաքական գործիչներ և իշխանությունների ներկայացուցներ զգուշացնում են՝ բռնապետական Ադրբեջանը խաղերը փորձելու է ծառայեցնելու սեփական շահերին: Գերմանական Die Welt պարբերականը հունիսի յոթի իր համարում հոդված է հրապարակել Բ աքվում անցկացվելիք առաջին եվրոպական խաղերի մասին:

Թերթի սպորտային մեկնաբան Յենս Հունգերման «Բռնակալն ու խաղերը» խորագրով իր հոդվածում ներկայացրել է, թե ինչպես է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր նավթամիլիարդների միջոցով փորձում կոծկել հասարակական խնդիրները: Ըստ հեղինակի՝ խաղերին մասնակից մարզիկները գործիք դառնալու մտավախություն ունեն: Հոդվածագրի համար լուրջ հարց է, թե ինչու է սպորտը, այս դեպքում՝ Եվրոպայի ազգային օլիմպիական կոմիտեների միությունն ընկնում ավտոտրիտար ռեժիմի վիզը, որը ճնշում է խոսքի ազատությունն ու ժողովրդավարությունը, ծաղկում կոռուպցիայի հաշվին, բանտարկում կառավարության քննադատներին: Հունգերմանը, այսպիսով, ահազանգում է, որ Բաքվի՝ վեց միլիարդ արժեք ունեցող խաղերը սպառնում են քարոզչա-մարզական տոն դառնալ: Ըստ նրա՝ Եվրոպական խաղերը երկրի նախագահ Իլհամ Ալիևի համապարփակ, երկար տարիների կտրվածքով մշակված վարկանշային արշավի մի մասն են:

Հունգերմանը ներկայացնում է նաև թեմայի շուրջ Գերմանիայի սպորտային քաղաքականության մի քանի ներկայացուցիչների կարծիքները: Մասնավորապես, Գերմանիայի օլիմպիական սպորտային միության վարչության նախագահ Միխայել Վեսպերը լավ գիտի Ադրբեջանի քաղաքական դրությունը, մտահոգված է, սակայն կարծում է, որ սպորտը չի կարող փոխել հասարակական համակարգերը:

Հոդվածում նշվում է նաև, որ խաղերի բացման օրը Բունդեսթագն անդրադառնալու է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին: Թեմայի շուրջ Կանաչների Դաշնային կառավարությանն ուղղված հարցումն ապրիլի 27-ից պատասխանի է սպասում: Ըստ խմբակցության՝ կառավարությունը փորձում է հարցման պատասխանը հետաձգել մինչև խաղերի ավարտ՝ դրանց վրա ստվեր չնետելու համար: 

Նույն թեմային անդրադարձել է նաև գերմանական Deutschlandradio-ն: Հեղինակ Գյունթեր Հերքելը ներկայացրել է, որ Գերմանիայից 270 մարզիկ են մասնակցելու Բաքվի եվրոպական խաղերին: Քննադատների կարծիքով՝ խաղերը ամենից առաջ ռեպրեսիվ ռեժիմի քարոզչությանն են ծառայում:  Հեղինակն այստեղ հիշեցրել է նույն նպատակին ծառայած«Եվրատեսիլ» երգի մրցույթը:

Հաղորդման ընթացքում ադրբեջանցի լրագրող Իլդակ Աբասովը, ով փախել է հայրենիքում իր դեմ հրահրված հետապնդումներից և ապաստան գտել Նորվեգիայում, ներկայացրել է, թե ինչ վատ վիճակում են Ադրբեջանում մամուլն ու խոսքի ազատությունը:

Ըստ տեղեկությունների, ԶԼՄ-ների ընտրված ներկայացուցիչներ շռայլ  հրավերներ են ստացել Բաքվից: Neue Zürcher Zeitung-ի և tagesschau.de-ի համար Բաքու մեկնող ազատ լրագրող Սիլվիա Շթյոբերն ասում է՝ ես ոչ մի դեպքում հրավերներ չեմ ընդունելու: Նա զգուշացնում է իր գործընկերներին տուրք չտալ ադրբեջանական ռեժիմի «սիրենայի երգերին»:

Deutschlandfunk-ը ևս «Մի հանցագործ ռեժիմ» իր ռադիոհաղորդման ընթացքում պատմել է «աշխարհի ամենահակաժողովրդավարական երկրներից մեկում»՝ Ադրբեջանում անցկացվելիք Եվրոպական խաղերի մասին: Հեղինակ Ռոբերտ Քեմփեն ևս հիշեցրել է Եվրատեսիլ 2012-ի ժամանակ տեղի ունեցած բողոքի ակցիաները, որոնք Ալիևը դաժան կերպով լռեցրեց:

Ադրբեջանից փախած կառավարության քննադատ Էմին Միլին ասում է, որ Եվրոպական խաղերին ռեժիմն ավելի լուրջ է պատրաստվել: 

Հեղինակ Քեմփեն պատմել է նաև Ալիևի ընտանիքի կարողության մասին, որը նավթի և գազի շնորհիվ է դիզել. «Իր խաղերի համար Ալիևը հոգում է բոլոր թիմերի ճամփորդության և կեցության հետ կապված ծախսերը»: 

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers