Պատրաստ եմ բաց տեսարաններում խաղալ, եթե դա ռեժիսորի անձնական կապրիզը չէ. Թամարա Գևորգյան
LIFEԴերասանուհի Թամարա Գևորգյանը Life.panorama.am-ի հետ զրույցում պատմել է «Իմ անցյալի դիմանկարը» գեղարվեստական ֆիլմի մանրամասների մասին, որի գլխավոր հերոսուհուն է մարմնավորում:
«Նախ պետք է ասեմ, որ նախապես որոշվել էր այս ֆիլմը կոչել «Դիլեմա», սակայն վերջանական անվանում ընտրվեց «Իմ անցյալի դիմանկարը», ինչն, ըստ իս, շատ ավելի համահունչ է ֆիլմին: Սյուժեի մասին չեմ խոսի, միայն կնշեմ, որ սա հոգեբանական ֆիլմ է: Այն պատմում է մի տղամարդու մասին, ով շատերի նման ունի ներքին հոգեբանական խնդիրներ, բարդույթներ: Նա չի կարողանում իր անձնական տրագեդիաների պատճառով պահել իր կյանքի երկու կանանց, ովքեր իրարից շատ տարբեր էին իրենց տեսակներով: Հերոսի խնդիրը կայանում է նրանում, որ նա անընդհատ կորցնում է իր սիրելի մարդկանց և ուզում է հասկանալ, թե ինչու է իր կյանքում ամեն բան այդպիսի ընթացք ունենում: Այս ֆիլմում սուր կոնֆլիկտներ չկան, զուտ հոգեբանական իրավիճակներ են ներկայացված, որը բավականին գեղեցիկ է տեսնել էկրաններին»:
«Իմ անցյալի դիմանկարը» ֆիլմի հիմքում իրական պատմություն է ընկած.
«Հենց սկզբից ինձ հետաքրքրեց այն փաստը, որ ֆիլմի սյուժեն իրական պատմություն է: Ավելի հետաքրքրական է այն հանգամանքը, որ ողջ պատմությունը ֆիլմի պրոդյուսերի՝ Դավիթ Կիրակոսյանի կյանքի մասին է: Իրականում նա իր ողջ կյանքում աշխատել է, գումար հավաքել, որպեսզի իր կյանքը էկրանավորի: Ընդ որում՝ ողջ նկարահանումների ընթացքում այս պատմության իրական հերոսն ու հերոսուհին մեր կողիքին էին: Կոնկրետ ինձ համար շատ հետաքրքիր ու պատասխանատու էր այն, որ նրանք իմ կողքին են, իսկ ես նրանցից մեկին եմ մարմնավորում»,- պատմեց Թամարան՝ ավելացնելով, որ «Իմ անցյալի դիմանկարը» գեղարվեստական ֆիլիմի ռեժիսորն է Ֆիլիպ Պողոսյանը, ով նաև մարմնավորել է գլխավոր հերոսին:

Դերասանուհու խոսքով՝ բավականին երկարատև աշխատանք են իրականացրել այս ֆիլմը ստեղծելու համար.
«Ցուրտ եղանակ, անքուն գիշերներ, բարդ հոգեբանական տեսարաններ՝ սրանք իհարկե հեշտ չէր հաղթահարելը, բայց բոլորս էլ ունեինք նպատակ՝ հետաքրքիր աշխատանք ստանալ: Կարծում եմ, մեզ մոտ ստացվել է, իսկ կդատեն արդեն դիտողները, երբ տեսնեն էկրաններին: Ի դեպ՝ առանձնահատուկ ուզում եմ խոսել մեր օպերատորի՝ Վարդանի մասին, ով շատ պրոֆեսիոնալ աշխատանք իրականացրեց. Նա անգամ սուրճի գոլոշին ստանալու համար երեք ժամ լույս էր դնում: Իսկապես լավ աշխատանք ենք արել, հուսամ՝ արդյունքն էլ գոհացնող կլինի»,- նշեց Թամարան՝ հավելելով, որ հավանաբար երկու ամսվա ընթացքում ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա:
Շարունակությունն՝ այստեղ
1
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...
2
Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s...
3
Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US
4
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
5
The Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population



