«Ծառուկյան դաշինքը» շարունակում է քարոզարշավը
POLITICS«Ծառուկյան դաշինքը» շարունակում է քարոզարշավը:
Դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի շրջանակում մարտի 16-ին Շիրակի մարզում էր: Մարզի երկրորդ քաղաքում՝ Արթիկում, ապա նաև Գյումրիում հանդիպում ունեցավ ազգաբնակչության հետ: Գյումրու «Թատերական» հրապարակում հավաքված հոծ բազմությունը եկել էր ոչ միայն ծանոթանալու Գագիկ Ծառուկյանի ծրագրին, այլ նաև անձամբ նրան հանձնելու խնդրանք-նամակներ՝ հիմնականում ֆինանսական աջակցություն տրամադրելու բովանդակությամբ:
Հանդիպման ժամանակ Ծառուկյանը անդրադարձավ դաշինքի 15 կետերին՝ նշելով, որ դրանք անձամբ ինքն է գրել: «Մեր 15 կետերը վերաբերում են բոլորին և ունակ են կյանքի որակը փոխելու: Դրա համար միայն պետք է հնարավորություն՝ 50 պլյուս 1-ի դեպքում ամեն ինչ կփոխվի՝ համակարգ, օրենք ու մարդիկ: Կփոխվեն նաև բանկի տոկոսները, կլինեն նոր ներդրումներ»,-ժողովրդին վստահեցրեց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդը: Իսկ գյումրեցիներին խոստացավ նոր աշխատատեղեր: «Պետք է պակասեցվեն բանկի տոկոսները: Ունենք 650 հազար ընտանիք՝ 1 մլն 450 հազար վարկառու՝ ամեն ընտանի քից 2-3-ը: Ես պարտք ունեմ ձեզ տալու, ոչ թե բարեգործություն»,- նշեց Գագիկ Ծառուկյանը` հավելելով, որ ժողովուրդը չհավատա գեղեցիկ խոսքերին, այլ ձայնը տա նրան, ում հավատում է:
Արմենուհի Մխոյան
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Grant Akopian has been elected to the AmCham Board
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



