Քաղցկեղի առաջացման նշաններ, որոնք մենք անտեսում ենք
LIFEԲրիտանացի գիտնականները 50-ից բարձր տարիքի 1700 կամավորների շրջանում իրականացված հետազոտությամբ պարզել են, որ բազմաթիվ դեպքում մարդիկ ոչ ճիշտ ուշադրությամբ են քաղցկեղի առաջացման նախանշաններին վերաբերվում: Մասնակիցները տրամադրել են հարցաշար, որը ներառել է 17 ախտանշաններ: Դրանցից են՝
• անբացատրելի արյունահոսությունը,
• անբացատրելի հազը,

• անբացատրելի ուռուցքները,
• խալի տեսքի փոփոխությունը
• հաստ աղիքի կամ միզապարկի գործունեության նշանակալի փոփոխությունները:

Հարցվածների 53 %-ի մոտ նախորդող 3 ամիսներին վերոնշյալ ախտանշաններից առնվազն մեկի առկայությունն է նկատվել, թեև նրանց ընդամենը 2 %-ի մտքով է անցել, որ պատճառը կարող է քաղցկեղի առաջացումը լինել: Մնացած դեպքերում երեույթի առաջացման աղբյուրը տարիքին, ինչպես նաեւ ինֆեկցիայի, արթրիտի, կիստայի կամ թութքի առկայությանն է վերագրվել:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
AraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation
4
IDBank warns about scams disguised as remote work
5
Ucom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers



