Բժշկական համալսարանի անվտանգության ծառայության ձերբակալված պետն ազատ է արձակվել. «Հրապարակ»
SOCIETY«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ պետական բժշկական համալսարանի անվտանգության ծառայության պետ Վանիկ Գինոսյանն ազատ է արձակվել։ Նրան ձերբակալել էին 2016թ․ սեպտեմբերին ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի պատճառով՝ 308-րդ հոդվածով: Պարզվել էր, որ պետական ավարտական և ընթացիկ քննությունների ժամանակ Վանիկ Գինոսյանը գումարի դիմաց դրական գնահատականներով է ապահովել որոշ ուսանողների։
Բժշկականից «Հրապարակ»-ին տեղեկացրին, որ փետրվարի 8-ին Գինոսյանն ազատվել է համալսարանի անվտանգության ծառայության պետի պաշտոնից և տեղափոխվել տնտեսական բաժին՝ սպասարկելով Կոմիտասի պողոտայում տեղակայված Բժշկական համալսարանի հանրակացարանը: Փորձեցինք ԱԱԾ-ից պարզել, թե ինչ հիմքով է ազատ արձակվել Գինոսյանը, սակայն մեզնից գրավոր հարցում պահանջեցին:
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding
3
“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified...
4
Spring Promotion at Megamall from Idram&IDBank
5
Safe Workplace as a Guarantee of Development



