ԻՊ-ի պարագլուխները Ռաքայից տեղափոխվել են Դեր Զոր
INTERNATIONAL NEWS«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Ռաքա քաղաքը (Դամասկոսից 520 կիլոմետր հեռավորության վրա) հայտարարել Է պատերազմական գոտի եւ ամրություններ Է ստեղծում դրա շուրջը՝ պատրաստվելով պաշտպանության: Ինչպես հայտնել Է «Աշ Շարք ալ Աուսաթ» համարաբական թերթը, քաղաքից դեպի հյուսիս ընկած ճակատում փորվում են հակատանկային խրամատներ եւ ականապատվում են ստորգետնյա թունելները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ռաքայի հյուսիսային մասում խճուղով եւ փողոցներով երթեւեկությունը փակ Է, այնտեղ հայտնվել են բազմաթիվ բլինդաժներ»,- հրատարակությանը հայտնել Է տեղացի ակտիվիստներից մեկը՝ Աբու Մուհամեդ ար Ռաքքավի անունով: Նրա խոսքով՝ զինյալները կամրջանավային գետանցներ են տեղակայել այն վայրերում, որտեղ կոալիցիայի օդուժը ռմբակոծել Է Եփրատի կամուրջները:
«Ահաբեկիչները բնակչությանը հանում են շրջակա շրջաններից՝ նրան որպես կենդանի վահան օգտագործելու համար: Երիտասարդներին եւ դեռահասներին հարկադրում են մտնել իրենց շարքերը՝ նրանց ռազմական գործ սովորեցնելով»,- նշել Է ար Ռաքքավին: Միեւնույն ժամանակ ԻՊ-ի պարագլուխներն ընտանիքներով (շուրջ 300 մարդ) Ռաքայից տեղափոխվել են Եփրատի հոսանքով ցած մի այլ նահանգային կենտրոն՝ Դեր Զոր (Դամասկոսից 420 կիլոմետր հեռավորության վրա), որն, ինչպես սպասվում Է, կհայտարարվի նրանց նոր առաջադիրքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



