ԵԱՀԿ նախագահը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ
POLITICSԵԱՀԿ նախագահ, Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը Նյու Յորքում հանդիպել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի Ռուսաստան, Ջեյմս Ուորլիքի ԱՄՆ եւ Պիեր Անդրյուի Ֆրանսիա հետ:
Ինչպես հաղորդում է ԵԱՀԿ կայքը, հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:
Հանդիպման ժամանակ համանախագահները ԵԱՀԿ նախագահին տեղեկացրել են հայկական եւ ադրբեջանական զորքերի շփման գծում ծագած լարվածության, եւ Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնական անձանց հետ տարվող բանակցային գործընթացի մասին:
Իվիցա Դաչիչը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին, դատապարտել է լարվածության սրումը` կոչ անելով կողմերին զսպվածություն ցուցադրել եւ աշխատանք տանել լարվածությունը թուլացնելու ուղղությամբ:
ԵԱՀԿ նախագաիր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին եւ կողմերին կոչ արել առաջ տանել բանակցային գործընթացն ու վստահությունն ամրպնդելու ուղղությամբ միջոցառումներ իրականացնել:
«Նախագահների ծրագրվող հանդիպումը լավ քայլ կլինի այդ ուղղությամբ», -ասել է Իվիցա Դաչիչը:



