Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Քաղաքագետը վստահ է՝ Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու դեպքում նրա վարքագծում փոփոխություններ կլինեն

SOCIETY

Քաղաքագետ Նարեկ Գալստյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ մարտի 27-ին Հայաստանում եւ Արցախում սպասվող այցից որեւէ նորություն չի ակնկալում: Նրա խոսքով՝ այցի շեշտադրումները լինելու են նույնը, ինչ նախորդ այցի ընթացքում են եղել:

«Կասվի նույնը, նույն  բարձր մակարդակով հայտարարությունները, որոնք մինչեւ այժմ եղել են, վստահության մթնոլորտի վերականգնմանն ուղղված միջոցառումներ, հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտություն եւ այլն: Ըստ էության՝ նրանք չեն էլ շեղվել այդ գծից, բայց դա որեւէ էական փոփոխություն չի էլ բերել: Հիշում ենք՝ ապրիլյան պատերազմի բախումներից հետո որոշ ժամանակ այդ բանակցային ֆոնն էր ստեղծվում, այսինքն՝  բանակցություններ էին տարվում, որպեսզի վերականգնեին բանակցային ձեւաչափը: Վիեննայում եւ Պետերբուրգում ձեռք բե րված համաձայնությունները հենց դրան էին ուղղված, բայց մենք տեսանք, որ սրան զուգահեռ ավելացավ նաեւ Արդբեջանի գործողությունների ինտենսիվությունը. ռեժիմի հաճախակի խախտում, դիվերսիաներ: Սա ցույց է տալիս, որ խնդիրը չի էլ լուծվել, այն վտանգները, որոնք կային, հիմա էլ են պահպանվում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Բանակցային գործընթացում, որն ըստ նրա՝ այս տարի եւս որեւէ լուծում չի տվել հակամարտությունում առկա բացերին, կա մեկ կարեւոր խնդիր՝ կողմերի միջեւ վստահության բացակայությունը:

«Հայկական կողմը չի կարող վստահել Ադրբեջանին՝ զուտ հիմք ընդունելով համանախագահների հայտարարությունները, ինչ-որ բանավոր երաշխիքները, թե լարվածություն չի վերսկսվի. մենք պետք է մշտապես զգոն ու պատրաստ լինենք եւ իրականում սպասենք այդպիսի գործողությունների: Վերջին շրջանի պատմությունն էլ ցույց է տալիս, որ լավագույն տարբերակը զգոնությունն է եւ ոչ թե պարզապես սպասելը, այլ հենց պատրաստ լինելը, որ Ադրբեջանը ցանկացած ժամանակ ցանկացած առիթ կարող է օգտագործել ինչ-որ հատվածում գործողություններ իրականացնելու համար: Պարզապես պետք է հասկաալ, որ նման գործողություններ էլի են լինելու, ուստի մեր անելիքը  ինքներս պետք է որոշենք, այլ ոչ թե սպասենք ինչ-որ հայտարարությունների»,-նշեց Նարեկ Գալստյանը:

Նա զարմանալի է համարում այն, որ անգամ հիմնավոր ապացույցների, փաստերի առկայության դեպքում համանախագահների համար դեռեւս խնդիր է մնում մատնանշելը, թե որ կողմն է նախահարձակ լինում նման գործողությունների ժամանակ:

«Համանախագահները նշում էին, որ երկու կողմերը միմյանց են մեղադրում ռեժիմն առաջինը խախտելու մեջ, մինչդեռ մեր գործողությունները ընդամենը պատասխան էին: Հատկապես վերջին զարգացումները ցույց տվեցին, որ ակնհայտ փաստեր, ապացույցներ կան, թե ով  է կատարել առաջին գործողությունը, բայց դրանք էլ են անտեսվում: Եթե հակառակորդի դիվերսիոն խմբավորման զինվորների մարմինները գտնվում են չեզոք  գոտում, արդեն իսկ հասկանալի է, թե ովքեր են սկսել գործողությունները, բայց  դա Ադրբեջանին սանձելու համար հիմք չեղավ: Ինչ վերաբերում է շփման գծում հետաքննակն մեխանիզմների ներդրմանը, Մինսկի խումբը կոչված է ապահովելու կողմերի միջեւ երկխոսություն, այն չունի պարտադրական լիազորություններ, բայց եթե կողմերից մեկն առաջարկված գաղափարը կտրականապես մերժում է եւ անընդհատ խնդիրներ է ստեղծում,  ապա դա իրականություն դառնալ չի կարող: Խնդիրը մնում է բաց, եւ արդեն տեւական ժամանակ է՝ առնվազն 4-5 տարի է՝  Հայաստանը այդ մասին բարձրաձայնում է: Եթե դրանք չեն ներդրվում, ուրեմն այդտեղ ուրիշ խնդիրներ կան, որոնք մեզնից կախված չեն»,-ասաց նա:

Քաղաքագետը կարծում է, որ թեկուզ այդ ապացույցներն անտեսվում են, բայց համանախագահները գիտեն, թե իրականում ով է նախահարձակ եղել:

«Միգուցե նրանք դա Ադրբեջանի հետ այլ հարցերում, իրենց հարաբերություններում որպես խաղաքար են օգտագործում,  բայց ոչ ի նպաստ արցախյան հիմնախնդրի կարգավորման: Պարզապես հասկանալի է, որ մենք ինչ-որ բան  ապացուցելու կարիք չունենք, որովհետեւ ամեն ինչ այնքան բացահայտ է թե տեսանյութերով, թե լուսանկարներով: Եթե նրանք դա որպես հիմք չեն ընդունում, ապա դա այլ հարց է: Ասում եմ՝ Մինսկի խումբը, որպես այդպիսին, այլ լիազորություններ չունի, բայց կարող են իրենց պետությունների մակարդակով  պատժամիջոցներ հայտարարել Ադրբեջանի նկատմամբ մինչեւ աÕ �ն պահը, քանի դեռ հետաքննական մեխանիզմները ներդրված չեն: Եթե դա տեղի ունենա, համոզված եմ՝ Ադրբեջանի վարքագծում կլինեն փոփոխություններ, հակառակ դեպքում անպատժելիության մթնոլորտից կուրացած՝ այն կշարունակի իր քաղաքականությունը»,-եզրափակեց Նարեկ Գալստյանը: 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan