Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


ԱՊՀ դիտորդական պատվիրակությունը բարձր է գնահատում ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունները

SOCIETY

 Անկախ պետությունների համագործակցության դիտորդական առաքելության պատվիրակությունն ապրիլի 2-ին կդիտարկի Հայաստանում կայանալիք Ազգային ժողովի ընտրությունները: Մարտի 15-ին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ հանդիպումից հետո ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակության ներկայացուցիչները հանդիպեցին նաև լրագրողների հետ:

ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահիառաջին տեղակալ Վիկտոր Գումինսկին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ մարտի 14-ին Երևանում բացվել է ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբը: «Քիչ առաջ մենք ավարտեցինք նաև Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ հանդիպումը: Մենք նրան տեղեկացրինք առաքելության աշխատանքի մասին, ինչպես նաև ծանոթացանք Հայաստանում ընտրական օրենսդրությանը, որն ընդունվել է սահմանադրական հանրաքվեից հետո: Ցանկանում եմ միանգամից ասել, ոÖ € մեր կարծիքով Հայաստանի Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները հեղափոխական են, քանի որ բարձրացնում են քաղաքացու ընտրական իրավունքի ժողովրդավարականությունը, բարձրացնում են արդար մրցակցության երաշխիքները և ընդհանրապես ընտրական գործընթացի ժողովրդավարականությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Գումինսկին:

Նա հավելեց, որ իրենք Հայաստանում կայանալիք Ազգային ժողովի ընտրությունները դիտարկելու առաջարկ ստացել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանից: «Մենք մեծ սիրով ընդունել ենք առաջարկը: Իրականացրել ենք բոլոր անհրաժեշտ միջոցառումները ԱՊՀ մյուս երկրների հետ: Այսօր ես ցանկանում եմ նշել, որ դիտորդական առաքելությունն արդեն  ձևավորված է: Առաքելության կազմում կաշխատի 150-180 դիտորդ ԱՊՀ անդամ երկրներից: Նրանցից 20-ը կլինեն երկարաժամկետ դիտորդներ, մնացածը` կարճաժամկետ, ովքեր Հայաստան կայցելեն ընտրություններից 2-4 օր առաջ: Մեր գրասենյակի առաջադրանքն է անցկացնել իրավական, տեղեկատվական ու կազմակերպչական միջոցառումներ` դիտորդների հաջող աշխատանքն ապահովելու համար, բոլոր աշխատանքները բարձր մակարդակով իրականացնելու համար»,- ընդգծեց Գումինսկին:

Նրա խոսքով` իրենց հիմնական սկզբունքներն են քաղաքական չեզոքությունը, ընտրական գործընթացին և երկրի ներքին կյանքին չմիջամտելը: «Մեր դիտորդների գնահատականները բխելու են բացառապես այն ամենից, թե մեր դիտորդները ինչ կտեսնեն նախապատրաստական աշխատանքների և ընտրությունների ընթացքում: Միայն այս եղանակով ենք տալու մեր գնահատականը Հայաստանում կայանալիք ընտրություններին»,- նշեց Վիկտոր Գումինսկին:

ԱՊՀ դիտորդական առաքելությունը կղեկավարի ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը: ԱՊՀ-ն Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացրել է 9 անգամ: Վիկտոր Գումինսկին ընդգծում է, որ իրենք բավականաչափ փորձ ունեն և հույս հայտնում, որ այս անգամ էլ առաքելությունը բարձր մակարդակով կիրականացնի իր պարտականությունները:

Դիտորդական առաքելությունը ՀՀ-ում կայանալիք ընտրություններին գնահատական կտա ապրիլի 3-ին, երբ կհրապարակվեն ընտրությունների նախնական արդյունքները: «Մենք շատ լավ հասկանում ենք, որ Հայաստանի համար առաջիկա ընտրությունները շատ կարևոր նշանակություն ունեն, որոնցից կախված է լինելու Հայաստանի ապագան: Մենք եղբայրական հայ ժողովրդին մաղթում ենք, որ ընտրեն այնպիսի ճանապարհ, որը կապահովի կայունություն հասարակության մեջ և Հայաստանի Հանրապետության առաջընթացը»,- եզրափակեց Վիկտոր Գումինսկին:

Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները կկայանան ապրիլի 2-ին: Ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել են 9 քաղաքական ուժ, որոնցից 4-ը դաշինք են, 5-ը` կուսակցություն: Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին կմասնակցեն ՀՀԿ-ն, ՀՎԿ-ն, ՀԿԿ-ն, ՀՅԴ-ն, «Ազատ դեմոկրատներ»-ը, ինչպես նաև «Ծառուկյան», «Ելք», «Կոնգրես-ՀԺԿ» և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքները:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League