Նման Ռուսաստան դուք դեռ չեք տեսել (լուսանկարներ)
PHOTO
Ռուսաստանի վայրի բնությունը գրավում է հազարավոր ռոմանտիկների, արկածների սիրահարների ու նկարիչների: Նայելով որոշ լուսանկարների՝ անհնար է հավատալ, որ դրանք գտնվում են Ռուսաստանում:
Past.am-ը ներկայացնում է լուսանկարներ, որոնք ձեզ կոգնեն նորովի ճանաչել այս երկիրը:
Բոլոգորսկի Սուրբ Նիկոլաևսկի մենաստան
Մենաստանը գտնվում է Բելոյ լեռան ծայրին՝ Պերմ քաղաքից 70 կմ հեռու:
Վիլյուչինսկի հրաբուխ
2175 մ բարձրությամբ հանգած հրաբուխ է
Օրդինսկի քարայր
Երկար քարայր է, որի երկարությունը ներկայում 4500 մ է:
Մուրմանսկ
Մուրմանսկի մարզը գտնվում է Հյուսիսային Եվրոպայում, ողողվում է Սպիտակ ու Բարենցի ծովերով: Ավելի քան 1000 հանքանյութ է հայտնաբերվել այստեղ, որից 150-ը այլևս ոչ մի տեղ չեն հանդիպում:
Կամչատկա գետ
Կամչատկան Հեռավոր արևելքի Կամչատկա թերակղզու խոշորագույն գետն է
Ման-Պուպու- Նյեր գագաթ
Այն կարող են նվաճել միայն պատրաստված զբոսաշրջիկները
Բայկալ լճի քայրայրից բացվող տեսարան
Անդրեյ Պերվոզվաննի առաքյալի տաճարը Վուոքսում
Այն ճանաչվել է աշխարհում միակ եկեղեցին, որը կառուցված է փոքրիկ կղզում, որի ֆունդամենտը ջրից դուրս ցցված ժայռն է:




















































