Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է վերջին օրերին հրադադարի խախտման հետևանքով առաջացած լարվածությունը
POLITICSՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը և այս փուլում առկա մտահոգությունները, մասնավորապես՝ վերջին օրերին հրադադարի խախտման հետևանքով առաջացած լարվածությունը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



