Բրիտանացիների մեծամասնությունը դեմ Է արտահայտվել Շոտլանդիայում երկրորդ հանրաքվեին
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի հպատակների երկու երրորդը դեմ Է արտահայտվում Շոտլանդիայի անկախության երկրորդ հանրաքվեի անցկացմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Sky news բրիտանական հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական հարցման արդյունքներին:
Դրանց համաձայն, երկրորդ հանրաքվեի հեռանկարին բացասաբար Է վերաբերվել հարցվածների 65 տոկոսը, դրականորեն՝ 30 տոկոսը, եւս 5 տոկոսը չեն կարողացել միանշանակ պատասխան տալ:
Հեռուստաալիքի հետազոտական ծառայությունը հրապարակել Է նաեւ հարցման արդյունքները շոտլանդացիների շրջանում, որտեղ հանրաքվեի «դեմ» եւ «կողմ» ձայները բաժանվել են 53 տոկոս առ 46 տոկոս հարաբերակցությամբ, եւս 1 տոկոսը չի կողմնորոշվել:
Հարցումն այս տարվա մարտի 13-ին սմս-հաղորդագրությունների միջոցով անցկացվել Է հեռուստաալիքի 1203 դիտողների շրջանում:
Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը նախօրյակին հայտարարել Է, որ ինքը կխնդրի տարածաշրջանային խորհրդարանի թույլտվությունը անկախության շուրջ կրկնական հանրաքվե անցկացնելու համար, քանի որ շոտլանդացիների մեծամասնությունը դեմ Է արտահայտվել «Brexit»-ին եւ ցանկանում Է մնալ Եվրամիության կազմում:
Սթերջենի խոսքով՝ ինքը կցանկանար քվեարկությունն անցկացնել 2018 թվականի աշնան եւ 2019 թվականի գարնան միջեւ ընկած ժամանակաշրջանում:
Շոտլանդիայում համաձայն չեն ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ անցկացված հանրաքվեի արդյունքներին: Շոտլանդացիների մեծամասնությունը՝ 62 տոկոսը, 2016 թվականի հունիսին կայացած հանրաքվեի ընթացքում քվեարկել Է միությանը Միացյալ Թագավորության անդամակցությունը պահպանելու օգտին:
Սեպտեմբերի սկզբին Սթերջենը հայտնել Էր, որ Շոտլանդիայի կառավարությունն սկսել Է օրենսդրական բազայի նախապատրաստումը անկախության շուրջ նոր հանրաքվե անցկացնելու համար: 2014 թվականի սեպտեմբերին Շոտլանդիայում արդեն հանրաքվե անցկացվել Է Մեծ Բրիտանիայից անկախանալու շուրջ:
Անկախության կողմնակիցներն այն ժամանակ պարտվեցին. շոտլանդացիների 55,3 տոկոսը դեմ քվեարկեց Միացյալ Թագավորության կազմից Շոտլանդիայի դուրս գալուն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
Ucom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum
3
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
4
FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan
5
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025



