Սևանի քաղաքապետարանում չարաշահումների բացահայտման հետքերով. «Ժողովուրդ»
SOCIETY«Սևանի քաղաքապետարանում բացահայտված աղմկահարույց չարաշահումների կապակցությամբ հարուցված քրեական գործն արդեն ուղարկվել է դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս գործով ամբաստանյալի աթոռին է հայտնվել Սևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետա-շինարարական բաժնի պետ Արտաշես Բադալյանը, որը մեղադրվում է պաշտոնեական անփութության մեջ: Մեր տեղեկություններով՝ խոսքը ավելի քան 90 մետր խողովակների անհետացման մասին է: Այս գործով հարցաքննվել է նաև Սևանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը, բայց որպես վկա:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նախկին քաղաքապետը քրեական գործը որակեց «օդ» և նշեց, թե այն հարուցվել էր՝ մեղադրանքն իր վրա «բարդելու համար»: Ի դեպ, այս գործով դատավորն է Վահագն Մելիքյանը, որը նոր է ստացել քրեական գործը և դեռ չի նշանակել դատաքննության օրը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



