Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


«Էյ–Ի–Ջի սերվիսում» անտեղյակության մթնոլորտ է. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բնակիչների ստվար մասը մինչ օրս այդպես էլ չի հասկանում, թե իրականում ինչի համար է տարին երկու անգամ գազի սպասարկման գումար վճարում: Բոլորն ընդամենը գիտեն, որ գոյություն ունի «Էյ–Ի –Ջի սերվիս» անունով մի ընկերություն, որը ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայություն է իրականացնում: Այսինքն՝ այդ ընկերության աշխատակիցները տարին երկու անգամ իրենց պարտքն են համարում այցելել բնակարաններ, ստուգել փականները, ինչ–որ թղթեր լրացնել և այդքան բան: Մենակ այցելության ժամանակ ընկերության աշխատակիցներն իրազեկում են, որ երբ օրինակ՝ գազօջախի կամ բնակարանի ջեռուցման համակարգի հետ կապված որևէ խնդիր լինի անմիջապես հարկավոր է իրենց ահազանգել, բայց պարզվում է, որ որևէ անսարքություն վերացնելու համար բնակիչը պետք է հավելյալ գումար վճարի նույն այդ ընկերության ներկայացուցչի ծառայությունների համար:

«Փաստի» խմբագրություն ահազանգած քաղաքացու տան գազի ջեռուցման համակարգի տեխնիկական թերությունը վերացնելու համար, ընկերության կողմից ներկայացած անձը քաղաքացուն հեռախոսով ասել է, որ պետք է լրացուցիչ 5000 դրամ գումար վճարի: Բաժանորդը ընկերության անունից ներկայացած անձից փորձել է պարզել, թե ինչու պետք է լրացուցիչ գումար վճարի, երբ առանց ծառայությանը «նեղություն» տալու տարիներով սպասարկման վարձ է վճարել և հրաժարվել է ընկերության ծառայությունից:

«Էյ–ի–Ջի սերվիս» ընկերության բաժանորդների սպասարկման ծառայության վարչության պետ Վահագն Բաղդասարյանը «Փաստի» հետ զրույցում ասաց, որ ընկերության կողմից մատուցվող ծառայություններն անվճար են, քանի որ բնակիչը տարին երկու անգամ սպասարկման վարձ է վճարում:

«Ընկերությունը տարին երկու անգամ պլանային սպասարկում է իրականացնում, սակայն միայն դրանով չի սահմանափակվում մեր կողմից մատուցվող ծառայությունը: Մեր մասնագետները բացի պլանային սպասարկում իրականացնելուց, բաժանորդների կողմից ահազանգելու դեպքում, սպասարկում են նաև արտապլանային կանչերը: Դա համարվում է լրացուցիչ սպասարկում, որը կրկին իրականացվում է անվճար: Եթե գազով աշխատող որևէ սարք խնդիր է ունենում և անհրաժեշտ է լինում այս կամ այն սարքի որևէ պահեստամաս փոխել, այդ ժամանակ մեր ընկերության ներկայացուցիչը բաժանորդին ասում է, թե ինչ մաս է հարկավոր փոխել, որտեղից այն կարող են ձեռք բերել: Այսինքն, պահանջվող պահեստամասը ձեռք բերելու համար է միայն բաժանորդը գումար վճարում, իսկ դրա տեղադրումը կրկին անվճար է իրականացվում: Ի դեպ, բնակիչը կարող է ինչպես ինքնուրույն ձեռք բերել պահանջվող պահեստամասը, այնպես էլ մեր աշխատակցի միջոցով այն ձեռք բերի, սակայն աշխատակիցը պարտավոր է գնման կտրոնը ներկայացնել բաժանորդին: Փոխելու ենթակա պահեստամասը տեղադրելը նույնպես անվճար է կատարվում, մեր աշխատակցի կողմից»,– ասաց Վ. Բաղդասարյանը:

Հավելենք, որ պաշտոնական այս պատասխանն իրականում որևէ աղերս չունի իրականության հետ: Եվ գազով աշխատող ջեռուցման համակարգերի թերությունները վերացնելու համար ընկերության մասնագետների կողմից լրացուցիչ գումար պահանջելու այս դեպքն էլ միակը չէ: Եթե ընկերությունում այդ մասին չգիտեն, ապա դա խոսում է երկու բանի մասին. կա՛մ լավ էլ գիտեն, թե ինչն–ինչոց է, բայց աչք են փակում դրա վրա, կա՛մ էլ այնքան կտրված են իրականությունից, որ չեն էլ իմանում, թե իրենց կառույցում ով ինչով է զբաղված:

Երկու դեպքում էլ ընկերության տնօրինությունը մտածելու առիթ ունի, քանի որ իրենց աշխատակիցների կողմից տարին երկու անգամ ձևական այցելությունը դեռ չի նշանակում, որ ընկերությունը ինչ–որ ծառայություն է մատուցում: Բնակիչների կողմից վճարվող «սպասարկման վարձ» ասվածի մի ստվար մասն էլ, ամենայն հավանականությամբ, ծախսվում է ուռճացված ապարատ պահելու, ղեկավար անձնակազմին սպասարկող մեքենաների բենզինի և այլ ներկայացուցչական ծախսերի վրա, իսկ տներում տեղադրված գազի սարքավորումների հետ կապված խնդիրները լուծելը, պարզվում է նրանց համար այնքան էլ կարևոր չէ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League