Yerevan, 23.September.2026,
00
:
00
BREAKING


«Արժեքավոր որևէ երգ չի ստեղծվում». Աննա Խաչատրյանը շոու բիզնեսի միատարրության և եկամուտի աղբյուրի մասին

PHOTO

Tert.am Life–ը գրում է.

Երգչուհի Աննա Խաչատրյանը պարբերաբար ակտիվանում է և նոր գործեր ներկայացնում իր լսարանին։ Հետո կրկին պասիվանում է ու անհետանում հանդիսատեսի տեսադաշտից։ Ըստ նրա՝ այդ դադարները ստեղծագործական են։ Tert.am Life–ն Աննայի հետ զրուցել է ստեղծագործական գործունեության, հիասթափության, շոու բիզնեսի միատարրության և անձնական կյանքի մասին։

–Աննա, փուլ առ փուլ ակտիվանում և պասիվանում եք։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ Որպես երգչուհի՝ չի՞ խանգարում Ձեզ։

–Կարծում եմ՝ բոլոր մարդկանց կյանքում էլ լինում են ակտիվության ու պասիվության փուլեր։ Ես շարունակում եմ աշխատել իմ բնականոն հունով ։ Հնարավոր է, որ կորում եմ հանդիսատեսի աչքի առաջից, սակայն իմ ստեղծագործական պրոցեսը շարունակվում է։ Ես բավականին նոր երգեր ունեմ և դեռ պիտի ձայնագրեմ։ Կարծում եմ՝ տարվա ընթացքում տեսահոլովակ էլ կլինի։ Ես չեմ հանձնվում։

–Ինչո՞վ եք զբաղվում հիմա, որտե՞ղ եք երգում։

–Դեռ չեմ աշխատում, բայց շուտով կաշխատեմ։

–Ձեր սերնդի երգիչների մեծ մասը դադարել է ակտիվ գործունեություն ծավալել։ Նրանք ասում են, որ լճացում կա, հիասթափված են։ Իսկ Դուք հիասթափվա՞ծ եք։

–Ես, երևի, բացառություն չեմ։ Այդ հարցի վերաբերյալ իմ կարծիքը կտրուկ չի տարբերվում մյուսներից։ Լճացում կա, կա նաև շատ անորակ  առաջարկ, երևի թե, պահանջարկից ելնելով, սակայն ես չեմ կարծում, որ եթե պահանջարկն անորակ է, պիտի առաջարկն էլ այդ աստիճանի անորակ լինի։ Ես դեռ պայքարում եմ այդ ամենի դեմ։ Չգիտեմ՝ ինչքանով է ստացվում կամ ոչ։

Իրականում շատ տխուր վիճակ է երգարվեստում։ Արժեքավոր որևէ երգ չի ստեղծվում։ Ժամանակավոր հիթեր լինում են, բայց դրանք թիթեռնիկի կյանք ունեցող երգեր են։ Օրինակ՝ երբ ես առաջին քայլերս էի անում երգարվեստում, ինչքան լավ, ճիշտ, արժեքավոր ու գրագետ երգեր կային, որ հիմա չկան։ Միգուցե պատճառն այն է, որ պահանջարկն է դարձել շատ ցածրորակ, միգուցե կոմպոզիտորների ստեղծագործական միտքն է սպառվել կամ մտածում են թեթև ինչ–որ բաներ անեն՝ ուղղակի փող աշխատելու համար։ Չգիտեմ՝ որն է պատճառը։

–Այսինքն՝ շոու բիզնեսի այն երգիչները, որոնք շարունակում են ակտիվ գործունեություն ծավալել, նրանք, ովքեր մեծ պահանջարկ ունեն, անորակ երգե՞ր են առաջարկում։

–Ինչ–որ մարդիկ կան, որոնք իներցիայի ուժով են շարունակում պահանջված լինել՝ անկախ նրանից, թե ինչ են առաջարկում, բայց կան նաև անորակ երգեր ներկայացնող մարդիկ։ Չեմ ուզում անձնավորել, քանի որ ինձ համար կարող է անորակ ու ցածրորակ լինել մի երգը, դիմացինի համար՝ ուրիշը։

Ինչ–որ մակարդակ կա, որից ցածր չպետք է իջնել։ Կարծում եմ՝ իմ կոլեգաներից շատ–շատերը գնում են այդ կոմպրոմիսին։ Ես դեռ պայքարում եմ և չեմ ուզում գնալ այդ կոմպրոմիսին։ Դա է պատճառը, որ այդքան ակտիվ չեմ և այդքան չեմ երևում։

–Ինչո՞վ է պայմանավորված «իներցիայի» ուժը և ինչո՞ւ չի գործում Ձեր դեպքում։

–Այդ ուժը հարաբերական է։ Ես չեմ կարող ասել, որ իմ մասին չեն հիշում, ինձ մոռացել են։ Ես փողոցում եմ լինում և մարդիկ մոտենում են ինձ, կարծիքներ են հայտնում։ Ես շատ շոյվում եմ, որովհետև ճնշող մեծամասնությունը դրական է արտահայտվում իմ երգարվեստի մասին։ Ինչ վերաբերում է լայն մասսաների համար իներցիայի ուժով գնալուն՝ երևի, նրանց դեպքում ժայթքումն ավելի ուժեղ է եղել, մինչև հիմա շարունակվում է։ Իմ դեպքում լայն մասսաների համար, միգուցե, ալիքի ուժը մի քիչ ավելի թույլ է եղել, բայց նորից եմ կրկնում, դա շատ հարաբերական է։ Ինձ առ այսօր հիշում են, ճանաչում և ջերմ վերաբերում։

–Շոու բիզնեսից շատերը սկսել են կողմնակի աշխատանքով էլ զբաղվել, որովհետև այն եկամուտը, որ  ապահովում է երգարվեստը, չի բավարարում։ Ձեր դեպքում ինչպե՞ս է։

–Անկեղծ ասած, ինձ էլ չեն բավարարում այն եկամուտները, որոնք ստանում եմ երգարվեստի միջոցով, բայց պիտի նաև խոստովանում, որ ես չունեմ կողմնակի եկամուտի աղբյուր։

–Իսկ ինչպե՞ս եք կարողանում հոգալ ծախսերը։ Հատկապես, որ կոմերցիոն երգեր քիչ ունեք, կորպորատիվ միջոցառումների հրավերները պետք է քիչ լինեն։

–Իմ երգացանկում շատ–շատ են 6/8 ձևաչափի երգերը։ Հնարավոր է՝ ոչ այնքան կոմպրոմիսային կոմերցիոն, բայց ես երբևէ չեմ ունեցել խնդիր՝ կապված կորպորատիվների հրավերների հետ։ Ես միշտ էլ ունեցել եմ կորպորատիվների հրավերներ և եթե ինձ ակումբներից, ռեստորաններից հրավիրում են աշխատելու, նշանակում է՝ կարողանում եմ ապահովել այդ «տաշի–տուշին»։

–Կորպորատիվները Ձեզ բավարարո՞ւմ են։

–Չեն բավարարում, իհարկե։ Շատ ավելի լավ կլիներ, եթե  դրանք շատ ավելի շատ լինեին, սակայն ես չեմ սիրում բողոքել։ Փորձում եմ այնպես անել, որ բողոքելու առիթ ու պատճառ չլինի։ Ես երգում եմ ոչ միայն 6/8 ձևաչափի պարային, այլև ակումբային երգեր։ Համաշխարհային գրեթե բոլոր երգերը ներկայացնում եմ cover տարբերակով։  Շատ անգամ, ինձ դրանց համար էլ են հրավիրում։

–Դուք նշեցիք, որ փորձում եք չգնալ կոմպրոմիսի։ Արդյոք դեպի այդ պարային՝ «տաշի–տուշի» ռիթմերը գնալն այդ կոմպրոմիսը չէ։ Ի վերջո, Ձեր երգացանկը հարմարեցնում եք ռեստորանային երգացանկին։

–Ինչ խոսք, ինչ–որ չափով հարմարեցնում եմ, բայց դա չի նշանակում, որ այն միայն ռեստորանային է։ Դա ռեստորանային չէ, որովհետև ռեստորանայինի մակարդակն ու իմ երգածի մակարդակը մի քիչ տարբեր են։ Մի քիչ չէ, ահագին։

–Դա Ձեզ չի՞ խանգարում։

–Բնականաբար, չէ, որովհետև երբ հնչում է Աննա Խաչատրյան անունը, մարդիկ գիտեն, որ թեկուզ նույն 6/8 չափի մեջ, թեկուզ նույն պարային երգն այլ տեսակի մեջ պետք է լինի։

–Ձեր հաջորդ աշխատանքը 6/8 ձևաչափո՞ւմ է լինելու։

–Չեմ ուզում շատ մանրամասնել, բայց կարող եմ ասել, որ սպասվում է աշխատանք նաև 6/8–ի մեջ։

–Ձեր նախորդ տեսահոլովակը շատ գունեղ էր։ Անսպասելի էր այդպիսի աշխատանք տեսնել Ձեր կողմից։ Հաջորդ նորությունը և՞ս անակնկալի կբերի լսարանին։

–Ես մտածում եմ,  թե ինչպես ներկայացնեմ, որ անակնկալ լինի։ Տեսնենք՝ կստացվի՞։

–Ըստ Ձեզ՝ շոու բիզնեսում բազմազանություն կա՞։ Դժվա՞ր է նոր բան ներկայացնել, թե՞ այսօր նույնաոճ աշխատանքներ են ներկայացնում՝ ընդառաջ գնալով պահանջարկին։

–Շոու բիզնեսը հիմա դարձել է շատ  միատարր, բայց այդ միատարրությունից շատ պոկվել էլ չես կարող, որովհետև դա չի աշխատի։ Պետք է գտնել այն ոսկե  միջինը, որպեսզի մի քիչ առանձնանաս, բայց «Մարսից եկած» չլինես։

–Դուք գտե՞լ եք ոսկե միջինը Ձեզ համար, թե՞ դեռ փնտրում եք։

–Փնտրում եմ։

– Բարդ չէ՞, երբ դաշտում այնպիսի իրավիճակ է, որ կայացած երգչուհին ընկնում է փնտրտուքի մեջ և միատարրության մեջ ոսկե միջին գտնում։

–Փնտրտուքի մեջ պարտադիր է լինել, բոլոր մարդկանց համար, ովքեր զբաղվում են արվեստով։ Արվեստն ինքնին փնտրտուք է։  Ոսկե միջինը հարում է այն թեմային, որ չազդի որակի, ճաշակի և իմ պլանկայի վրա։

–Հայտնի մարդու կյանքը ունի ինչպես հաճելի, այնպես էլ կողմեր։ Տարիներ շարունակ ուշադրության կենտրոնում ապրելն ի՞նչ է տվել, ի՞նչ է խլել Ձեզանից։

– Խլել է ազատությունս, տվել է շատ զգուշավորություն։ Սկզբում շատ էի նեղվում այդ ամենից, հիմա շատ թեթև եմ նայում, որովհետև եթե մարդիկ քեզ քննարկում ու քննադատում են, նշանակում է՝ քեզանից ինչ–որ բան ես ներկայացնում ու հետաքրքր ես իրենց։

–Հանրությունը Ձեզ տարբեր փուլերում վերագրել է անձնական հարաբերություններ, դա ինչքնո՞վ է Ձեզ խանգարել։

–Ընդհանրապես չի  խանգարել։ Եթե ինչ–որ մեկն ասում է, որ ես շաշ եմ, ես դրանից շաշ չեմ դառնում։ Ես անիմաստ եմ համարում ներվայնանալ այն թեմայով, որ իմ անունը կապել են ինչ–որ մարդկանց հետ։ Դա նյարդայնացնում է, երբ մարդը թաքցնելու բան է ունենում, անհանգիստ է լինում ինչ–որ թեմայից։ Ես հումորով եմ  նայում այդ թեմային, որովհետև թաքցնելու ոչինչ չունեմ։ Չգիտեմ՝ լավ է, վատ է, դա է։

–Կողակից ունե՞ք։

–Չունեմ այնպիսի կողակից, ում մասին կարող են բամբասանքներ տարածվել։ Բամբասանքներ առաջացնող որևէ մեկը երբևէ չի կարող հայտնվել իմ կողքին։

Հարցազրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch Campaign