Գաբրիելը Չավուշօղլուին խնդրել է զերծ մնալ Նիդեռլանդներ այցելությունից
INTERNATIONAL NEWSԳերմանիայի ԱԳՆ-ն հաստատել է այն տեղեկությունը, որ գերատեսչության ղեկավար Զիգմար Գաբրիելը ավելի վաղ իր թուրք գործընկեր Մեւլյութ Չավուշօղլուին խնդրել է խուսափել Նիդեռլանդներ այցելությունից՝ Եվրոպայում շրջափուլի ընթացքում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Կարող եմ հաստատել լրատվամիջոցների այդ հաղորդագրությունը», — ասել է Շեֆերը՝ հավելելով, որ «Նիդեռլանդների իրադրության հետ կապված զրույց տեղի է ունեցել անցյալ շաբաթ Բեռլինում» նախարարների հանդիպման ընթացքում:
Ավելի վաղ BILD տաբլոյիդը՝ դիվանագիտական աղբյուրին հղումով, հայտնել է, որ հանդիպման ընթացքում Գաբրիելը փոխանցել է Չավուշօղլուին Նիդեռլանդների կառավարության խնդրանքը՝ եվրոպական շրջափուլի շրջանակներում երկրում ելույթ չունենալ՝ կապված Թուրքիայում կայանալիք հանրաքվեի հետ:



