Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


«Հերոսի ծնողները». Տղաներն արժանի են, որ նրանց միշտ հիշեն. համոզված են Ժորա Եսայանի մայրն ու հայրը

SOCIETY

 «Արմենպրես»-ը շարունակում է «Հերոսի ծնողները» նախագիծը՝ այս անգամ ներկայացնելով ապրիլյան պատերազմի ընթացքում Ջրականում (Ջաբրայիլ) զոհված գնդացրորդ, հերոս Ժորա Եսայանի ծնողներին՝ Արթուր եւ Մարինե Եսայաններին:

Դարբնիկ գյուղը լուռ էր ու հանդարտ: Գյուղի փողոցներում հազիվ թե մեկին կարելի էր տեսնել, բայց տիկին Մարինեն վստահեցրել էր՝ ում էլ հանդիպեք, հաստատ կիմանա ու կբացատրի՝ ինչպես գտնել Ժորայենց տունը: Հենց այս գյուղում է ծնվել ու մեծացել Ժորա Եսայանը՝ հայրենի գյուղի հետ անչափ կապված ու մեծ ընկերական շրջապատ ունեցող մի տղա, ով ապրիլից հետո համալրել էր գյուղի հերոսների շարքը, եւ ում անունով անվանակոչվել էր գյուղի փողոցներից մեկը:

Ժորայի ծնողները ջերմ էին ու գրկաբաց, որդուն եւս սովորեցրել էին լինել այդպիսին, ինչի շնորհիվ նա վայելում էր համագյուղացիների սերն ու հարգանքը:

Երեք եղբայր, երեքն էլ շատ մտերիմ. հերոսի մայրը պատմում է, որ ավագ որդին միշտ կանգնած էր ընտանիքի եւ ընկերների կողքին, օգնության էր հասնում բոլորին:

[gallery id= 58575]

«Երկուսիս հետ էլ շատ մտերիմ էր Ժորաս, բայց որ հայրն էր աշխատանքից տուն վերադառնում, գրկից չէր իջնում:  Մի տարեկան էր, Արսենս ծնվեց, ու հենց այդ տարիքից էլ Ժորան իրեն զգում էր որպես մեծ եղբայր: Առաջին դասարան շատ դժվար գնաց, ես արդեն երրորդ բալիկին էի սպասում ու երեւի ամիս ու կես գնացել դպրոցի բակում կանգնել եմ, որ չլացի: Հետո արդեն, որ երրորդ որդիս ծնվեց, Ժորաս համակերպվեց ու հասկացավ, որ պիտի հանգիստ գնա դպրոց, տանը փոքրիկ կա: Էդպես հասկացող էլ մեծացավ»,-պատմում է  մայրը:

Ժորայի նկարների կողքին շարված էին նրա մեդալները. տասը տարեկանից սկսել էր զբաղվել կարատեով, մարզում առաջին տեղն էր զբաղեցրել, տարբեր տարիներին անցկացված Հայաստանի առաջնություններում՝ երկրորդն ու երրորդը: Տիկին Նարինեն ասում է՝ Ժորան շատ ուժեղ էր, մեծ կամք ուներ, սիրում էր սպորտը, բայց մասնագիտության ընտրության հարցում դեռեւս չէր կողմնորոշվել, ամեն ինչից փորձում էր քաղել միայն լավը. «Դպրոցում նախնական դասարաններում շատ լավ էր սովորում, հետո մի պահ եկավ, որ սկսեց այդքան էլ լավ չսովորել: Ավագ դասարաններում դպրոցը թողեց, մտածում էինք՝ Մասիսի քոլեջն ընդունվի, բայց այդպես էլ մինչեւ բանակ գնալը որեւէ բան չորոշեց: Եղբայրս Երեւանում բնակարանների վերանորոգմամբ էր զբաղվում, Ժորաս գնում էր, օգնում, միասին աշխատում էին»:

Ժորան ուներ շատ ընկերներ, անչափ ընկերասեր էր, ինչի ապացույցը, տիկին Մարինեի խոսքով, որդու արարքներն էին. «16 տարեկան էր, ձմռան մի օր տուն եկավ առանց վերարկուի, ասացի՝ Ժորա ջան, վերարկուդ որտեղ է, ասաց՝ մամ, ընկերս բանակից նոր է վերադարձել, վերարկու չունի, որ հագնի, իմը տվել եմ, մինչեւ իրեն նորը կգնի»:

Մայրը մի պահ լռում է, խոսակցությանը միանում է հայրն ու ասում. «Չգիտեմ՝ մինչեւ հիմա էլ չենք զգում, որ նա չկա, ոնց որ դեռ սպասենք»:

Ժորան նույնքան աջակցող ու հոգատար էր նաեւ բանակում, շատ շուտ էր հարմարվել բանակային կյանքին, անգամ որոշել էր ժամկետային ծառայությունից հետո մնալ Զինված ուժերում որպես պայմանագրային զինծառայող:

«Երբ էլ զանգում էինք Ժորայիս, ասում էր՝ ամեն ինչ լավ է, դուք լավ եղեք: Նույնիսկ անգամ եթե դժվարություններ լինեին, որոնք այսպես թե այնպես բանակում պիտի լինեին, չէր ասում: Բանակում շատ շուտ ձեռք բերեց էլի մեծ ընկերական շրջապատ: Դեպքերից հետո ուզում էի իմանալ, մոտ ընկերներին հարցրի, թե զոհված ութ զինվորներից  ում հետ է ավելի շատ մոտ եղել, ինձ ասացին՝ բոլորով մտերիմ էին, մի ընտանիքի պես: Անվախ ու քաջ էր  տղաս. մի օր ասաց, որ որոշել է մնալ որպես պայմանագրային, ես հուզվեցի փորձում էի համոզել, որովհետեւ ինձ համար երկու տարին արդեն իսկ շա տ էր. ուր մնաց մշտական ծառայության լիներ, ու, փաստորեն, տղաներն ամբողջ կյանքը մնացին զինվոր»:

Հայրն ասում է, որ որդին կյանքում կարծես շտապեր, ուզում էր հասցնել անել ամեն ինչ, մշտապես ինչ-որ գործերով էր զբաղված: «Մի կես ժամով տուն կմտներ, մի բան կուտեր ու կգնար. ասում էինք՝Ժորա ջան, գոնե մի քիչ տանը մնա. չէ, գործեր ուներ, պիտի գնար»:

Տիկին Մարինեն Ժորայի հետ կապված մի դեպք հիշեց. որդու արած մի արտահայտություն այս ամիսների ընթացքում հանգիստ չէր տալիս նրան: «Նախքան բանակ գնալը մի աղջկա հետ էր խոսում. այդ աղջկան ասել էր՝ դու ինձնից հեռու մնա, իմ կյանքը կարճ է: Մեզ ծանոթ աղջիկ էր, հետո ինձ ասաց, ես շատ հուզվեցի, գնացի Ժորայիս գրկեցի, ասացի՝ ինչի ես այդպիսի բաներ ասել, Ժորաս ինձ հանգստացրեց՝ թե բա մամ, էդպես եմ ասել, որ հեռու լինի ինձնից: Իսկ ավելի ուշ ես պարզեցի, որ բանակում նորից է այդ աղջկան գրել ու ասել է՝ հիշում ես, որ գրել էի՝ կյանքս կարճ է, երեւի ես հայրենիքի համար եմ գալու: Այդ աղջիկն ինձ ուղարկեց նամակը, որ չմտածեմ՝ ստում է: Չգիտեմ՝ կարող է ինչ-որ բան է զգացել, թե ոնց: Մյուս զինվորների ծնողների հետ, որ խոսում ենք, շատերն են նման դեպքեր պատմում, շատերի որդիներն են նման բաներ ասել»:

Ծնողները որդու հետ խոսել են ապրիլի 1-ին, երբ Ժորան պատրաստվում էր բարձրանալ դիրքեր: Ինչպես եւ միշտ, հայրը որդուն հորդորել էր ուշադիր լինել, ինչքան էլ իրավիճակը հանդարտ լիներ, որդին էլ խոստացել էր տեղ հասնելուն պես զանգել: Այս անգամ Ժորան էլ ավելի սպասումով էր տրամադրված, դիրքերից պիտի իջներ, գար արձակուրդ ու շտապեր Քարվաճառում ծառայող եղբորը տեսակցության:

«Եղբոր երդմնակալության ժամանակ չէր ստացվել, որ գա, օրերն էր հաշվում, թե երբ պիտի գնա եղբոր մոտ: Ապրիլի 2-ի առավոտյան Արսենս զանգեց, ես հիշում եմ՝ ընկերուհիս էր մեզ հյուր եկել, ես անընդհատ խոսում էի Ժորայիս մասին, որ շուտով արձակուրդ է գալու: Արսենենց մոտ արդեն տագնապ էր,  հարցրեց, թե Ժորայի հետ խոսել եմ, ես էլ պատասխանեցի, որ երեկոյան զրուցել եմ, նորից կփորձեմ: Դե, հետո տանը մենակ մնացի, ամեն օրվա նման լուրերն էի նայում, տեսնեի՝ ինչ վիճակ է, ու որ չլսեցի՝ ինչ է կատարվում սահմանին, սկսեցի բարձր լացել, զանգեցի ամուսնուս, ինձ հանգստացրեց, ասաց, որ Ջաբրայիլում ամեն ինչ կարգին է:  Չգիտեմ՝ այդ օրն ինչպես ենք անցկացրել. ո՛չ Ժորաս էր հասանելի, ո՛չ էլ ընկերները»:

Ապրիլի 3-ին վաղ առավոտյան տիկին Մարինեն կրկին փորձել է կապվել որդուն, նրան պատասխանել են ադրբեջաներենով: «Զանգը գնում է, հեռախոսը վերցնում են ու զգում եմ, որ հայերեն չեն խոսում, ամուսնուս ասում եմ՝ հայ չի վերցնում, էլի ինձ հանգստացնում է, ասում՝ միգուցե Ղարաբաղի բարբառն է, չեմ հասկացել: Ամսի 4-ին նորից զանգեցինք, ու այս անգամ ռուսերեն ինչ-որ բան էին խոսում, Արթուրը վերցրեց հեռախոսը. մի խոսքով, գնացինք զինկոմիսարիատ, այնտեղ ադրբեջաներեն հասկացողներ կային, նորից զանգեցինք ու հաստատվեց: Դեռ ոչինչ հստակ չգիտեինք, մի պահ մեզ ասել էին, որ ԺորաÕ ½ ողջ է, բայց ամուսինս գնաց Ջաբրայիլ, այնտեղ վերջնական հաստատվեց, որ անհետ կորածների ցուցակում է»:

Ժորա Եսայանը «Հրեշտակների ջոկատի» անմահ հերոսներից մեկն էր, ով Ջրականի (Ջաբրայիլի) 112 դիրքի ավագ, հերոս սերժանտ Ադամ Սահակյանի գլխավորած մարտում ընկերների հետ միասին պայքարել էր մինչեւ վերջ ու ընկել հերոսական մահով: Տիկին Մարինեն դժվարությամբ է հավատում, որ դեպքերից մոտ մեկ տարի է անցել, ասում է՝ կարծես երեկ լիներ, երբ նախքան դիրքեր բարձրանալը խոսեց որդու հետ:

«Բոլորի համար էլ դժվար է: Դեպքերից հետո պայքարեցինք, որ եղբայրն էլ չծառայի, բայց չստացվեց, տեղափոխեցին ավելի մոտ տեղ՝ Էջմիածին: Գիտեք, հետո մենք արդեն ցանկացանք, որ Արսենս վերադառնա ծառայության, թե չէ այսպես չէր լինի: Մտածեցինք՝ գոնե գնա, մի քիչ ցրվի, չէր կարողանում այս ամենից արթնանալ: Հիմա էլ շաբաթը մեկ էլի գալիս է, ժամերով եղբոր (նկարի-խմբ.) կողքին է նստում, բայց գոնե շաբաթը մեկ է գալիս, բանակում մի փոքր ցրվում է: Հայրն էլ մտադրվել էր այս ընթացքում գնալ Ռուսաստան, Ժորաս ասել էր՝ չգնա, մինչեւ ինքը գա, միասին կգնան, բայց ամուսինս էլ մի Õ �եսակ մտածմունքների մեջ էր, որոշեց՝ մինչեւ էրեխեքը դուռը չբացեն, չմտնեն ներս, Հայաստանից դուրս գնացողը չէ»:

Հերոսի մայրն ասում է՝ հայրենիքի համար են տղաները զոհվել, հպարտություն կա, բայց դա էլ բավարար չէ մխիթարվելու, դժվար ժամանակաշրջանը հաղթահարելու համար:

«Ժորաս ծնվեց, երբ ես 17 տարեկան էի. միշտ հպարտանում էի, որ ես 37 տարեկան կլինեմ, Ժորաս էլ՝ 20: Ես հպարտ եմ եղել նրանով, որ կողքիս է եղել:  Հասկանում եմ՝ ինչ-որ վատ արարքով չի զոհվել, նայել է, հետեւում տեսել եղբայրներին, ծնողներին, հայրենիքը, բայց  դե… Չգիտեմ՝ միգուցե հիմա այլ կերպ եմ մտածում, միգուցե ինչ-որ բան փոխվի տարիների ընթացքում, չգիտեմ՝ հետո ինչ զգացողություններ կլինեն»: 

Դեպքերից հետո տիկին Մարինեն աշխատանքի առաջարկ է ստացել, այժմ աշխատում է գյուղի դպրոցում որպես դռնապահ, իսկ հերոսի հայրը շարունակում է իր աշխատանքը որպես ավտոբուսի վարորդ: Ծնողներն ասում են, որ ընտանիքի հանդեպ գյուղում ուշադիր են եւ ջերմ, Ժորայի անունով փողոց, իսկ դպրոցում՝ դասարան են անվանակոչել, որտեղ միասին քիչ ավելի ուշ այցելեցինք, միաժամանակ նրանք  վստահ են՝ հերոսացած զինվորներն արժանի են դրան. «Մենք չենք էլ ասում, որ ինչ-որ այլ բաներ պիտի արվեն, բայց մի բան գիտենք. տղաներն արժանի են, որ նրանց միշտ հիշեն, քանի որ նրանք հանուն հարենիքի, հանուն ժողովրդի զոհվեցին»:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League