Պեսկով. Ռուսաստանը մտադիր չէ ԱՄՆ-ի հետ քննարկել պատժամիջոցները չեղարկելու հարցը
INTERNATIONAL NEWSՌուսաստանը չի ձգտում ԱՄՆ-ի հետ պատժամիջոցների չեղարկման հարցի քննարկմանը: CNN-ի եթերում այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ռուսաստանը երբեք չի փորձի այս հարցը օրակարգ մտցնել: Մենք այս հարցին չենք անդրադառնա»,- Պեսկովի խոսքը մեջբերել է ՏԱՍՍ-ը:
Պեսկովի խոսքով՝ ամերիկյան կողմն ինքը կորոշի, թե երբ է անհրաժեշտ քննարկել պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը: «Մենք առաջինը չենք լինի այն հարցում, որը դրան է առնչվում»,- եզրափակել է նա:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



