Իրանի ԱԳՆ. ԱՄՆ-ի սխալ քաղաքականությունը Մերձավոր Արեւելքում անկայունության գլխավոր պատճառն է
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի սխալ քաղաքականությունը վերջին տասնամյակներում Մերձավոր Արեւելքում անկայուն եւ լարված իրադրության գլխավոր պատճառն է: ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:
Նրա խոսքով՝ տարածաշրջանում լարվածության պատճառն ԱՄՆ-ի սխալ քաղաքականությունն ու միջամտությունն են:
«Մերձավոր Արեւելքի հնագույն մշակութային տարածաշրջանում ԱՄՆ-ի պատմական ներկայությունը ոչ խելամիտ պահվածքի պատմություն է՝ վատ մտադրությունների համադրությամբ»,- ասել է Քասեմին՝ հավելելով, որ նման պահվածքը ծայրահեղականության եւ ահաբեկչության ձեւավորման հիմնական պատճառն է:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



