Yerevan, 17.June.2026,
00
:
00
BREAKING


Սոցհարցումներն ու քաղաքական խճանկարը

ANALYSIS

Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչությունը հետազոտություն է իրականացրել «ԱԺ ընտրություններ 2017. Քաղաքական կուսակցությունների և դաշինքների մեկնարկային ցուցանիշները» թեմայով:

Հարցին՝ եթե առաջիկա կիրակի տեղի ունենային խորհրդարանական ընտրությունները, ապա համամասնական ընտրակարգով որ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի օգտին կքվեարկեիք՝

«Ծառուկյան»՝ 26,4 %
«ՀՀԿ»՝ 22,8 %
«Ելք»՝ 4,3 %
«ՀՅԴ»՝ 3,9 %
«Ազատ դեմոկրատներ»՝ 3,4 %
«Հայկական վերածնունդ»՝ 2,7 %
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինք՝ 2,6 %
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք՝ 1,8 %
«Կոմունիստական կուսակցություն»՝ 1%
Հարցմանը մասնակցել է 1146 քաղաքացի, որից 14,1 %-ը հրաժարվել է պատասխանել, 17 %-ը դժվարացել է պատասխանել:

Այս և ընդհանրապես, հայաստանյան տիպի երկրներում նման սոցհարցումները որպես կանոն չեն կարող լիարժեք կերպով արտահայտել բուն հասարակական տրամադրությունները մի շարք գործոնների առկայության պայմաններով, որոնցից մեկը նաև բոլոր ընտրությունների ժամանակ իշխանության կողմից վարչական լծակների կիրառումն է։ Այս առումով պետք է նշել, որ շատ քաղաքացիներ, ոչ իշխանական կողմնորոշում ունենալու պատճառով կամ հրաժարվում են պատասխանել, կամ էլ պարզապես նշում են իշխանության կուսակցության անունը։ Սակայն միաժամանակ ընդհանուր տպարվություն կարելի է կազմել հետևելով հարցման արդյուքններին։

Մասնավորապես Ծառուկյան դաշինքի և Հանրապետական կուսակցության պարագայում զգացվում է, որ թվերը բավական մոտ են իրականությանը։ Այստեղ պետք է շեշտել, որ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն հենց նման զարգացում էլ ենթարդում էր, քանի որ նրա ընտրազանգվածը որևէ տեղ չէր կորել։ Հանրապետական կուսակցության պարագայում նշված տոկոսային թիվը բնականաբար հնարավորություն ունի աճելու, քանի որ ՀՀԿ-ն գործի է դնելու, ինչպես նախկինում հնարավոր բոլոր միջոցները՝ տարատեսակ ճնշումներից մինչև վարչական ռեսուրսի կիրառում, իսկ մյուս կուսակցությունների անցողիկ շեմը ապահովելու են ճկողմնորոշվածները։ Վերջիններս իրենց որոշումն արդեն կկայացանեն նախընտրական քարոզարշավի արդյուքների հիման վրա։

Սակայն միևնույն ժամանակ, պետք էշեշտել, որ Հայաստանյան քաղաքական իրականության մեջ կան մի շարք քաղաքական ուժեր, որոնք ունեն կայուն ընտրազանգված։ Վերջիններսի թվին են պատկանում Ծառուկյան դաշինքը, Հանրապետականը և Դաշնակցությունը, այս տեսանկյունից պետք է նշել արդեն, որ չնայած քարոզարշվի ավարտին ներկայացված հարցման թվերը փոխվելու են, սակայն ներկայացված համամասնությունը մեծ անակնկալներ չի կրելու, սա իր հերթին նշանակում է, որ Հանրապետականի հետ հիմնական մրցակցող ուժը Ծառուկյան դաշինքն է, իսկ մյուս քաղաքական ուժերը պետք է պայքարեն արդեն այսպես ասած մնացած ընտրազանգվածի համար, քանի որ եթե իրատեսորեն գնահատենք ներկա դրությունը ապա պետք է փաստենք, որ մինչ քարոզարշավի մեկնարկը արդեն իսկ պարզ էր, որ մնացյալ համեմատաբար փոքր ռեսուրսներ ունեցող քաղաքական ուժերի հիմնական պայքարը գնալու է միմյանց դեմ՝ ուղղակի կամ անուղղակի կերպով, իսկ եթե վերջիններս կարողանան այսպես ասած իրենց կողմը գրավել հանրապետականի որոշակի ընտրազանգվածի, ապա դա կարող է նրանց ապահովել անցողիկ շեմով, իսկ դաշտում մնացած երկու խոշոր ուժերից Ծառուկյան դաշինքին պատկառելի ներկայացվածություն Խորհրդարանում՝ հնաարվոր է նաև հաղթանակ։

Սակայն այս ամենի մասին արդեն մենք կարող ենք ավելի հստակ խոսել քարոզարշավի ավարտին։

Աղասի Մարգարյան

Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During Weekends