Իրանը ցուցադրել է հայրենական արտադրության տանկը
INTERNATIONAL NEWSԻրանը ցուցադրել է հայրենական արտադրության արդիական «Կարար» տանկը, փոխանցում է ԻՐՆԱ-ն:
Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Հոսեյն Դեղհանի խոսքով՝ բարդ պաշտպանական տեխնիկայի արդիականացումը Պաշտպանության նախարարության հիմնական ռազմավարություններից մեկն է: Նա նշել է, որ «Կարար» տանկը պաշտպանության նախարարության փորձագետների ունակությունների, տնտեսության դիմադրողունակության եւ պատժամիջոցների ոչ արդյունավետության խորհրդանիշն է:
Տանկը մշակվել եւ արտադրվել է Պաշտպանության նախարարության փորձագետների կողմից՝ Իրանի գիտահետազոտական կենտրոնների եւ տեղական ռազմական ձեռնարկությունների համագործակցությամբ: «Կարարը» հագեցած է կրակի էլեկտրաօպտիկական մոդուլյատորով, լազերային հեռաչափով, բալիստիկ հաշվիչ սարքով, անշարժ եւ շարժական թիրախի ուղղությամբ կրակի շուրջօրյա արձակման համալիրով:



