Ադրբեջանը փորձել է սեփական բանակի արատավոր բարքերի հետևանք միջադեպը բարդել արցախյան զինուժի վրա. ԱՀ ՊՆ
SOCIETYԱդրբեջանն անհաջող կերպով փորձել է սեփական բանակում առկա արատավոր բարքերի հետևանքով արձանագրված միջադեպը բարդել արցախյան զինուժի վրա:
Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, որի հաղորդագրո ւթյան մեջ նշված է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության մարտի 11-ի տարածած տեղեկատվությունն այն մասին, թե իբր հայկական կողմի հրետակոծության արդյունքում մահացել է ադրբեջանական բանակի զինծառայող Չինգիզ Հասանալի օղլու Աբասովը, ընդունեք որպես հակառակորդի բանակում, ոչ կանոնադրային փոխհարաբերությունների արդյունքում, մահվան ելքով արձանագրված հերթական դեպք: Նման ապատեղեկատվություն տարածելով՝ հակառակորդ երկիրը ևս մեկ անգամ անհաջող կերպով փորձել է սեփական բանակում առկա արատավոր բարքերի հետևանքով արձանագրված միջադեպը բարդել արցախյան զինուժի վրա»:



