Վին Դիզելը հայտարարել է, որ «Ֆորսաժ» ֆիլմերի շարքը կհասնի 10-ի
LIFEԴերասան և պրոդյուսեր Վին Դիզելը հայտարարել է, որ «Ֆորսաժ» ֆիլմերի շարքը կհասնի մինչև 10-ի։ Դրանով պատմությունը կարելի է ավարտել, կարծում է դերասանը։
««Ֆորսաժ»-ի երկրպագուները լավագույնն են աշխարհում։ Այն պահից, ինչ ես 2008-ին դարձել եմ ֆիլմի պրոդյուսերը, դուք իմ հետ անցել եք յուրաքանչյուր քայլն այդ ճանապարհին՝ տալով անգնահատելի փոխադարձ կապ»,- գրել է Դիզելն իր ֆեյսբուքյան էջում։
Նա խոստովանել է, որ հարաբերությունները Universal ընկերության հետ եղել են ջերմ և գրեթե ընտանեկան։ Այդ պատճառով էլ ինքը խոստացել է ստուդիային նկարահանել վերջին եռապատումը, փոխանցում է newsru.com-ը։
Աղբյուրը` Tert.am
1
SEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by A...
2
“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Yout...
3
“Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”
4
It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the...
5
"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League



