Ռոնալդուն երկվորյակների հայր կդառնա
SPORTՄադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընտանիքում համալրումներ են սպասվում: ԱՄՆ-ում բնակվող սուրոգաթ մայրը Պորտուգալիայի հավաքականի ավագից ունենալու է երկվորյակ, հաղորդում է The Sun-ը:
Ռոնալդուին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ ծնվելուց հետո երկվորյակներին տեղափոխելու են 32-ամյա ֆուտբոլիստի՝ Մադրիդի մոտ գտնվող առանձնատունը:
«Կրիշտիանուն շատ է սպասում ընտանիքի համալրմանը: Նա փորձում է թաքցնել իր անձնական կյանքը, բայց իր մտերիմներին պատմել է, որ երկվորյակները շուտով ծնվելու են»,- ասել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ Ռոնալդուի 6-ամյա որդին՝ Կրիշտիանու կրտսերը եւս ծնվել է սուրոգաթ մորից:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



