Yerevan, 23.September.2026,
00
:
00
BREAKING


Մտածիր թե ինչ ես ուտում. սնվելու հիմնական 9 կանոնները

LIFE

hayfitness.blogspot.am-ը գրում է. Ողջույն հարգելի ընկերներ,

Ես շատ ուրախ եմ, որ Դուք, անկախ մասնագիտության բնույթից և զբաղվածության աստիճանից, կարողանում եք ժամանակ տրամադրել իմ պատրաստած հոդվածներին, որոնք համոզված եմ օգտավետ կլինեն և կնպաստեն Ձեր կյանքի ու առողջության որակի բարձրացմանը:


Այսօր կխոսենք բոլոր ժամանակների ամենաակտուալ թեմանիերից մեկի` առողջ սննդի և վերջինիս կարևորագույն կանոնների մասին:

Մեր օրերում, գործերի առօրյա եռուզեռի մեջ շատ դժվար է կենտրոնանալ սննդի ճիշտ ընտրության վրա: Ոմանք նույնիսկ ժամանակ չեն գտնում ընդմիջում անել և ստիպված դիմում են ֆասթ ֆուդի օգնությանը` միևնույն ժամանակ քաջ գիտակցելով, որ դա մեղմ ասած ոչ առողջ սնունդ է: Մյուսները սնվում են օրվա մեջ մեկ անգամից ոչ ավել` փորձելով բավարարել ստափոքսի օրվա պահանջը մեկ ամբողջական հաց  ու երշիկով, ընդ որում երբեմն քնելուց անմիջապես առաջ:


Եվ այսպես, որն է առողջ սնվելու գաղտնիքը և ինչպես մնալ մաքսիմալ առողջ?

Որպես ներածություն, կցանկանայի մի փոքր խոսել սննդի երեք հիմնական բաղկացուցիչների մասին: Դրանք են` սպիտակուցները, ածխաջրերն ու ճարպերը:
 
Յուրաքանչյուր օր մարդու օրգանիզմը, նորմալ կենսագործունեության համար, պետք է բավարար չափով ստանա այս երեք բաղկացուցիչները:
Օրինակ` սպորտով չզբաղվող մարդու համար սպիտակուցի օգտագործման օրական նորման կազմում է 1.2գ` մարդու քաշի ամեն կգ-ի համար: Իսկ օրգանիզմի պահանջը ածխաջրերի և ճարպերի համար տարբեր է: Այն կախված է էներգիայի օրական ծախսից և շատ ինդիվիդուալ է: Միջին օրական նորման կազմում է
Տղամարդկանց համար - 90գրամ սպիտակուց, 400 գրամ ածխաջուր, 50 գրամ ճարպ:
Կանանց համար - 70 գրամ սպիտակուց, 300 գրամ ածխաջուր և 30 գրամ ճարպ:
 
Սպիտակուցներին մենք արդեն անդրադարձել ենք նախորդ հրատարակումներից մեկում, այնպես որ անցնենք մյուս բաղադրիչի մանրամասներին:


Ածխաջրեր

Ածխաջրերը օրգանիզմի էներգիայի կարևորագույն բաղադրիչներն են:
Ցանկացած սնունդ, որը մարդն ընդունում է, պարունակում է ածխաջրեր այս կամ այն չափի, որոնք օրգանիզմ ներթափանցելուց հետո մասնակցում են այրման ռեակցիաներին, որի արդյունքում էլ հենց օրգանիզմը ստանում է էներգիա:

Գոյություն ունեն ածխաջրերի երկու տեսակ` պարզ և բարդ: 

Պարզ ածխաջրերը տրոհվում են արագ և կարճ ժամանակում սնուցում օրգանիզմը:
Բարդ ածխաջրերն, ընդհակառակը, տրոհվում են ավելի դանդաղ` հետզհետե սնուցելով օրգանիզմն ավելի երկար ժամանակահատվածում:
 
Բարդ ածխաջրեր պարունակող սննդատեսակներից են`
Հացահատիկային մշակաբույսերը (լոբի, եգիպտացորեն, հնդկաձավար), թռչնի ու տավարի միսը, կաթը, մրգերն ու բանջարեղենը և այլն:


Պարզ ածխաջրեր են պարունակում`
Քաղցրավենիքը, շաքարը, սպիտակ հացը, մակարոնը, թխվածքները, չիպսերը, գազային կամ քաղցր հյութերը և այլն:
 

 

Ճարպեր

Ճարպերը նույնպես շատ մեծ դեր ունեն մարդու օրգանիզմի կենսագործունեության մեջ:
Ճարպերը լինում են հագեցած և չհագեցած
 
Չհագեցած ճարպերի մոլեկուլները ամբողջովին հագեցած չեն ջրածնով, այդտեղից էլ գալիս է անվանումը:Դրանք այսպես կոչված օգտակար ճարպերն են: Գտնվում են այնպիսի մթերքներում, ինչպիսիք են` ձուկը, ընկուզեղենն ու բուսական յուղը: Չհագեցած ճարպերին են պատկանում նաև շատերին հայտնի օմեգա-3 ճարպաթթուները, որոնք նպաստում են ավելորդ քաշի իջեցմանը, խոլեստերինի մակարդակի կարգավորմանը, մկանային մասսայի աճին և, ընդհանրապես, նյութափոխանակության բարելավմանը:
 
Հագեցած ճարպեր պարունակում են կաթնամթերքն ու մսամթերքը, ինչպես նաև տապակած սնունդը:
 
Հետազոտություները ցույց են տվել, որ բոլոր այն մթերքները, որոնք պարունակում են հագեցած ճարպեր, նաև շատ հարուստ են կալորիականությամբ և խոլեստերինով, իսկ դա, ինչպես գիտենք, շատ վատ հետևանքների կարող է բերել` կապված սրտանոթային համակարգի հիվանդությունների հետ:Հարգելի ընթերցող, ես կփորձեմ շատ չծանրաբեռնել
 
Ձեզ գիտական նյութերով, պարզապես առաջիկայում խոսելու եմ սննդի ճիշտ ռեժիմների մասին և հիմնավոր հասկանալու համար օգտակար է որոշ տեղեկություններ ունենալ:Անցնենք առաջ և անդրադառնանք սնվելու հիմնական 9 կանոններին:
  1. Անհրաժեշտ է սնվել օրական 4-5 անգամ: Այսինքն` այդ օրվա սնունդի ամբողջ ծավալը բաժանում ենք 5 մասի և ուտում: Նախ այդպիսով մենք նպաստում ենք լյարդի ճիշտ աշխատանքի բարելավմանը, և հետո մեր ստամոքսը սկսում է ծավալով հետզհետե փոքրանալ: Դա առաջին քայլն է դեպի ավելորդ քաշի նվազում: Ստամոքսի պատերն իրենցից հարթ մկաններ են ներկայացնում: Երբ մենք միանգամից շատ ենք ուտում, այն ստիպված կամաց կամաց ընդլայնվում է և որոշ ժամանակ անց մենք պարզապես քիչ ուտելով չենք կշտանում: Իսկ ուտելով փոքր ծավալներով, սնունդը հասցնում է շատ էֆֆեկտիվ քայքայվել և ճիշտ մարսվել: Արդյունքում մենք ճարպային կուտակումներ չենք ունենում:
  2. Նախաճաշը պարտադիր է!!! Օրվա ամբողջ սննդի կարևորագույն մասը նախաճաշն է: Մեր օրգանիզմը ամբողջ գիշեր հանգստի մեջ է, և շատերին կարող է թվալ, որ այդ ընթացքում այն չի զգում սնունդի կարիք: Սակայն դա այդպես չէ! Բանն այն է, որ քնած ժամանակ օրգանիզմում ակտիվանում են վերականգնողական և աճի պրոցեսներ: Մասնավորապես, աճի հորմոնը (սոմատոտրոպին), որն ակտիվանում է քնելուց քիչ անց, կարիք ունի սպիտակուցների, որի միջոցով նա էֆեկտիվ "աշխատում է": Եվ ահա, ամբողջ գիշեր քնելով, առավոտյան մարդու օրգանիզմը շատ մեծ քաղց է զգում: Այդ իսկ պատճառով պարզապես պարտադիր է լավ նախաճաշել: Նախաճաշը պետք է բաղկացած լինի մեծ քանակով սպիտակուցներից և բարդ ածխաջրերից: Օրինակ` ձու, կաթնամթերք, վարսակի փաթիլներով ապուր, հնդկաձավար և այլն: Եթե դուք սովոր չեք առավոտյան նախաճաշել կամ ախորժակ չունեք, ապա սկզբից փորձեք հարկադրաբար ուտել գոնե մի փոքր: Մի քանի օր անց Դուք արդեն դրա պահանջը կզգաք!
  3. Օրական պետք է ըմպել 1.5-2.0 լիտր ջուր: Իսկ ամառվա տապին իհարկե 2լիտրից ավել ինչքան կարող եք: Ինչպես գիտեք, մեր օրգանիզմի 80%-ը ջուր է և բոլոր կարևոր պրոցեսները օրգանիզմում ուղեկցվում են ջրի միջոցով: Ջուրն ունի բացառիկ ֆիլտրման հատկություն և երբ մարդն օգտագործում է բավարար ծավալի ջուր, օրգանիզմն ազատվում է ավելորդ նյութերից, շլակներից, վնասակար  տոքսիններից: Սակայն աստեղ ևս կան կանոններ: Պետք է ըմպել ամեն անգամ մեկ բաժակից ոչ ավել և ոչ անմիջապես ուտելուց հետո: Եվ իհարկե պետք է օգտագործել մաքուր, մաքսիմալ զտված ջուր, որը զուրկ է խառնուրդներից և քլորից: Ավաղ, մեր կենցաղային ջուրը պարունակում է որոշ չափի քլոր: Դա պարտադիր է, որպեսզի մանրեները չբազմանան ջրում, սակայն երկարատև օգտագործման դեպքում մեծ քանակի քլորը բերում է խրոնիկ հիվանդությունների առաջացմանը: Այնպես որ, եթե Ձեր ծորակի ջուրը լավ որակի չէ, խորհուրդ է տրվում տեղադրել ջրային ֆիլտրեր:
  4. Հրաժարվել կամ շատ քիչ օգտագործել գազով հարուստ ըմպելիքներից: Դրանք են` քաղցր զովացուցիչ ըմպելիքները, որոնք հարուստ են գունանյութերով, կոնսերվանտներով և շաքարով: Գազով ըմպելիքերը վատ են անդրադառնում ստամոքսի վրա: Վնասելով վերջինիս լորձաթաղանթը, դրանք նաև ոչնչացնում են մարսողական ֆերմենտները` խթանելով մարսողության խանգարմանը: Իհարկե, մենք բոլորս երբեմն ըմպում ենք գազով հյութերը խնջույքներին կամ փողոցում, երբ շատ ծարավ ենք, սակայն պետք է ձգտել հասցնել այն մինիմումի:
  5. Օ այդ քաղցրավենիքը!!! Սննդի մի տեսակ, որը անկախ ժամից, զբաղված ենք թե ոչ, միշտ օգտագործում ենք չափազանց մեծ չափով: Դա գիրացման համար մեկ պատճառն է ամբողջ աշխարհում: Խոսքը միայն շոկոլադի մասին չէ: Այստեղ խոսքը գնում է թխվածքների` գաթաների, պեչենիների, կոնֆետների... Իհարկե, կակաոն, որը շոկոլադի հիմքն է հանդիսանում, շատ դրական է անդրադառում օրգանիզմի վրա, սակայն այն կազմում է ամբողջ բաղադրության 30-70%-ը: Իսկ հիմնականում ամբողջ բաղադրության մեջ գերակշռում է շաքարը, հագեցած ճարպերն ու բազմաբովանդակ համային հավելումները: Խորհուրդ է տրվում օգտագործել միայն կակաո կամ շոկոլադ, որի մեջ կակաոյի չափաբաժինը մեծ է:
  6. Շատ կարևոր է նաև ուտելիս աշխատել օգտագործել մի տեսակի սնունդ: Այսինքն` առանձնացնել սնունդն ըստ տեսակի: Մենք հայերս սիրում ենք ուտել ամեն ինչ հացով, այն էլ սպիտակ` դրոժով հարուստ: Եվ մեկնաբանում ենք, որ առանց դրա մենք պարզապես սոված կմնանք: Այնուհետև անմիջապես հետո ուտում ենք կաթնամթերք, հետո քաղցրավենիք որպես դեսերտ և այդ ամենը ամբողջացնում մեկ գավաթ հյութով, լավագույն դեպքում ջրով: Խեղջ ստամոքս...
  7. Թեև նշեցինք, որ ամբողջ քնի ընթացքում օրգանիզմը շատ է զգում սննդի պահանջ, բայց քնելուց անմիջապես առաջ ուտելը խորհուրդ չի տրվում: Բանն այն է, որ բոլոր սննդատեսակներն էլ պարունակում են այս կամ այն չափի ճարպ, ածխաջրեր և կալորիաներ: Օրգանիզմը քնելիս արդեն անցնում է պասիվ ռեժիմի և ունակ չէ մարսել մեծ քանակի սնունդ: Եթե Դուք խիստ քաղցած եք, ապա խորհուրդ է տրվում ուտել հիմնականում սպիտակուցով հարուստ և անյուղ սնունդ: Դա կարող է լինել կաթնամթերք, օրինակ` կաթնաշոռ կամ անյուղ կաթ:
  8. Ալկոհոլ: Թերևս միակ ըմպելիքը, որից տղամարդիկ պարզապես չեն կարող հրաժարվել: Կանայք մի գուցե որոշ չափով: Սակայն եթե օղին քիչ օգտագործելիս կարող է նույնիսկ օգտակար լինել, ապա գարեջուրը` ոչ! Գարեջուրը շատ յուրահատուկ տեղ է զբաղեցնում ճարպակալում առաջացնող սննդատեսակների շարքում: Գոյություն ունի այսպիսի տերմին, որը կոչվում է սննդի գլիկեմիկ ինդեքս: Որքան սնունդը կալորիական է և պարունակում է պարզ ածխաջրեր, այնքան նրա գլիկեմիկ ինդեքսը բարձր է: Գարեջուրը համար մեկ սննդատեսակն է կամ ըմպելիքը, որն ունի ամենամեծ գլիկեմիկ ինդեքսի ցուցանիշը!!! Այն ամենաարագ ճարպակալում առաջացնող խմիչքն է: Վերջերս նույնիսկ գիտնականները պարզեցին, որ գարեջուրը պարունակում է որոշ չափի կանացի հորմոններ, որը տղամարդու օրգանիզմում իջեցնում է տեստոստերոնի` տղամարդու հիմնական հորմոնի ֆոնը: Իսկ դա տանում է դեպի գիրացմանը, ճարպակալմանը և տղամարդկային շատ հատկանիշների հետզհետե դեգրադացմանը:
  9. Եվ վերջին կանոնը, որը շատ կարևոր է: Միշտ աշխատեք ուտել դանդաղ` ամբողջությամբ ծամելով սնունդը: Ստամոքսահյութը իհարկե շատ ուժեղ է և քայքայում է ամեն տեսակի սնունդ, սակայն որքան մանրացնենք մինչ կուլ տալը, այնքան կհեշտացնենք ստամոքսի գործը: Բացի այդ, մարդը սկսում է զգալ կշտանալը սնունդի առաջին կտորը կուլ տալուց մոտ 20 րոպե հետո: Եվ եթե մենք նորմալ դանդաղ ծամելով կուլ ենք տալիս, ապա պարզապես չափազանց շատ չենք հասցնի ուտել մինչ կշտանալը և կնպաստենք ճիշտ մարսողությանը:
Ահա այն հիմնարար կանոնները, որոնց հետևելով, մենք կկարողանանք լինել լիովի առողջ և բարեկազմ: Իհարկե պետք չէ անհանգստանալ և միշտ հաշվել կալորիաները, սակայն շատ օգտակար է մտածել թե ինչ ես ուտում կամ խմում:Այսօր այսքանը:
 
Սնվեք առողջ և միշտ ժպտացեք, քանզի ժպիտը գեղեցիկ երևալու ամենամատչելի եղանակն է :) 
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch Campaign