Եվրոպական Միությունը հետաքրքիր չէ Թրամփին. Ալեքսանդր Ռար
INTERNATIONAL NEWSԵվրոպական Միությունը հետաքրքիր չէ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին մարտի 11-ին Երեւանում «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի շրջանակներում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է գերմանառուսական ֆորումի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Ռարը:
Նրա խոսքով` Եվրոպան այժմ շատ բարդ իրադրության մեջ է գտնվում, քանի որ աշխարհը սկսում է շատ արագ փոփոխվել: «Մենք միաբեւեռ աշխարհից անցում ենք կատարում բազմաբեւեռի: Մեր վերնախավերը դրան դեռ պատրաստ չեն: Լրջագույն հակամարտություն կա Ռուսաստանի հետ` Ուկրաինայի վերաբերյալ, շատերն ասում էին, թե նոր «սառը պատերազմ» է ծագել: Ես կասկածում եմ, որ Եվրոպական Միությունը հետաքրքիր չէ Թրափին: Դա եվրոպացիներն էլ են զգում»,-նշել է Ալեքսանդր Ռարը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



