Թուրքիայի վարչապետը հույներին կեղծավորության մեջ է մեղադրել Կիպրոսի շուրջ բանակցություններում
INTERNATIONAL NEWSԹուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Կիպրոսի կարգավորման շուրջ բանակցությունների սկզբից ի վեր կիպրոսցիները խաղաղության պայմանագիրը համաձայնեցնելուն պատրաստ չէին, հաղորդում է Hurriyet պարբերականը:
«Իմ կարծիքով` կիպրոսցի հույները հենց սկզբից էլ անկեղծ չէին: Նրանք կիպրոսցի թուրքերին վերաբերվում են որպես փոքրամասնության: Ինչպես կարող եք ստեղծել երկհամայնքային, հավասար եւ արդար կառավարություն, եթե մի կողմին փոքրամասնություն եք համարում»,-պարբերականի հետ հարցազրույցում ասել է վարչապետը:
Նրա խոսքով` «այն, ինչ ասվել է» բանակցություններում <<ջնջվել է>>, երբ Կիպրոսի կառավարությունը որոշում է ընդունել յուրաքանչյուր տարի դպրոցներում նշել 1950-ին` կղզու միավորման հանրաքվեի տարելիցը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



