Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Հոգեբանության պրոֆեսորը կարևորում է ընտրողների հոգեբանական վիճակներն ու ապրումները

SOCIETY

 Միշտ խոսք է գնացել կուսակցությունների, նրանց ծրագրերի, կարգախոսների, դեմքերի մասին, սակայն ընտրողների մասին ոչ ոք լուրջ չի մտածում. նրանք մոռացված են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց Հայաստանի կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը: Նրա խոսքով` կուսակցություններն աշխատ ում են գրավել ընտրողներին, բայց թե ինչ ապրումներ, մտքեր է ունենում ընտրողը` դրա մասին չի խոսվում:

Աղուզումցյանի կարծիքով` ամենակարևորն ընտրողն է ու նրա հոգեբանական վիճակը: «Բոլոր հարցերի լուծումը կայանում է նրանում թե ինչ աստիճանի զարգացած է այս կամ այն կուլտուրան: Մեր բնակչության քաղաքական կուլտուրան բարձր չէ, այստեղից կարող են լինել բազմաթիվ սխալ պատկերացումներ, որոշումներ: Կուլտուրան չի բարձրացվում մեկ օրվա ընթացքում, սակայն կարելի է խորհուրդ տալ, որպեսզի ընտրողը կարողանա ավելի ճիշտ կողմնորոշվել: Օրինակ, դրանցից մեկը վերաբերում է նրան, որ ինքնուրույն որոշում ընդունվի: Բոլոր փոքր ազգերում միջանձնային հարաբերություններն ա վելի ամուր ու սերտ են: Այսինքն` մենք ավելի շատ ենք մեկս մյուսի վրա ազդում, քան մեծ ազգերում: Այդ առումով ուրիշների ասածին ավելի մեծ տեղ ենք տալիս, քան մեր: Արդյունքում մարդիկ ընտրում են ուրիշի ազդեցության տակ, հետո` բողոքում»,- ասաց նա:

Աղուզումցյանը ցանկություն հայտնեց, որպեսզի ընտրողները լինեն ինքնուրույն: Մեր ազգն այնքան խելամիտ է, որ կարող է կողմնորոշվել ինչ է ճիշտ ինչը սուտ: Նրա դիտարկումներ` կա հոգեբանական օրինաչափություն` շատ քանակով մարդկանց կարելի է խաբել քիչ ժամանակ, քիչ քանակով մարդկանց` երկար ժամանակ: Ըստ հոգեբանի` պետք է ճիշտ կողնորոշում ունենալ, իսկ այն ինքնուրույն որոշման մեջ է:

Նա նաև հավելեց, որ նույնիսկ սեր ու հարգանք ունեցող ընտանիքներում առաջ են գալիս բարդություններ: «Ընտանիքի անդամներն իրենց ձայնը տալիս են տարբեր թեկնածուների և արդյունքում` ընտանիքում տեղի ունենում հոգեբանական մթնոլորտի ստեղծում: Մարդիկ մոռանում են, որ ընտրություններից հետո կյանք կա: Մարդիկ օտարացած են լինում միմյանցից: Կցանկանայի, որ այս հուզական վիճակն ընտրություններից հետո չլինի: Մարդկային փոխհարաբերություններն ամեն ինչից վեր են»,- հավելեց Հայաստանի կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Աղու զումցյանը:

«PR-ի զարգացման հայկական կենտրոն»-ի ղեկավար, PR-խորհրդատու Հայկ Կիրակոսյանի կարծիքով` ավելի պատեհ կլիներ, որ քաղաքական գործիչներին անվանեինք քաղաքական դերասաններ, քանի որ այս մարդկանց զգալի մասը տարիներ շարունակ զբաղվել են իրենց տարբեր ոլորտային գործունեություններով, իսկ այժմ մասնակցում են ընտրություններին և արագ տրանսֆորմացվում են քաղաքական գործիչների:

«Քաղաքական գործիչների մի մասի դեմքից զգացվում է, որ նրանց զոռով են բերել ընտրություններին մասնակցելու: Հատկանշական է, որ երևույթը կոչվում է ընտրություն, բայց այն վայրը, որտեղ մենք դա կատարում ենք` քվեախուց: Ինձ թվում է խուց բառը այլ ասոցիացիաներ է առաջացնում»,- ասաց նա:

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan