Երևանում մեկնարկել է «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի արտագնա նիստը
SOCIETYԵրևանում մեկնարկել է «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի արտագնա նիստը, որն անցկացվում է «Փոփոխությունների ժամանակը. աշխարհը համաշխարհային անկանխատեսելիության մեջ» թեմայով:
«Վալդայ»-ի շրջանակներում Հայաստանում են ռուսաստանցի առաջատար փորձագետներ, քաղաքագետներ, հայաստանյան քաղաքական շրջանակներ:
Նշենք, որ «Վալդայ»-ն առաջին անգամ է Հայաստանում արտագնա նիստ հրավիրում:
Ինչպես նիստում ասաց «Վալդայ» բանավեճի միջազգային ակումբի խորհրդի անդամ Անդրեյ Բիստրիցկին, եվրասիական տարածաշրջանը շատ լուրջ տարածաշրջան է, որտեղ արագ փոփոխություններ են տեղի ունենում, որոնք հնարավոր է փոխեն աշխարհի դասավորվածությունը:
«Բայց մեր նպատակը զարգացում, կայունություն ապահովելն է, իսկ դրա համար հարկավոր է զուգահեռ ուսումնասիրել խոշոր խաղացողներին, նրանց նպատակները: Հակառակ դեպքում, մենք չենք կարող վերահսկել իրավիճակը»,- ասաց Բիստրիցկին:
ՀՀ վարչապետի խորհրդական, ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Խաչատուրյանն էլ նշեց, որ տարածաշրջանում որդեգրած ռազմավարության իրականացման համար ժամանակ է պետք, հարկավոր է համբերատար լինել: Նա նշեց, որ Հայաստանի համար որպես հարթակ կարևոր է եվրասիական ինտեգրացիան, որի մաս է կազմում ՀՀ-ն: «Մեզ համար սա մուտք է նոր շուկա, բազմահազարանոց շուկա»,- ասաց Խաչատուրյանը:



